Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի Բանվոր

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Բանվոր

 

Պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2025թ-ի մարտի 5 (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «ԻՔ Բանվոր»:

Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագիր 2025

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ), PMI Science Գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ, ուրախ է հայտարարել Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ​​ծրագիր 2025-ը:


Այս նախաձեռնությունը կոչված է խթանելու նորարարական հետազոտությունները, որոնք ուղղված են ոլորտի ներկա մարտահրավերներին՝ կամրջելով ակադեմիական հետազոտությունների և արդյունաբերության կարիքների միջև առկա բացը:

Մենք առաջարկում ենք ծառայությունների լայն շրջանակ՝ բիզնեսի աջակցում և խորհրդատվություն, աշխատուժի հմտությունների կատարելագործում, տարածքների և ենթակառուցվածքի տրամադրում: Մեր կարողություններն ու հարուստ փորձը օգտակար կլինեն ՏՏ ոլորտի ինչպես սկսնակ և խոշոր վերազգային ընկերությունների, այնպես էլ պետական ու հանրային կազմակերպությունների, միջազգային գործակալությունների համար:


Մեր կողմից առաջարակվող բիզնեսի և ենթակառուցվածքի զարգացման ծառայություններով անհատական աջակցություն է ցուցաբերվում ՏՏ ոլորտի տեղական սկսնակ ընկերություններին և Հայաստանում գործող միջազգային ՏՏ ընկերությունների մասնաճյուղերին: Համագործակցելով համաշխարհային առաջատար բուհերի և ՏՏ ընկերությունների հետ՝ մենք առաջարկում ենք աշխատուժի հմտությունների զարգացման մի շարք ծրագրեր, որոնք կպատրաստեն բարձր որակավորմամբ մասնագետներ և ղեկավար անձնակազմ, ինչը հիմք է հանդիսանում հավելյալ արժեքի ստացման համար: 


Մեր խորհրդատվական ծառայությունների լայն փաթեթը պետական և մասնավոր հատվածի կազմակերպություններին կտրամադրի բազմակողմանի խորհրդատվություն ռազմավարության մշակման, կառավարման, իրավական և ֆինանսական հարցերի շուրջ: Աշխատելով պետական գործակալությունների և միջազգային կազմակերպությունների հետ՝ մենք նպատակ ունենք ստեղծել բարենպաստ գործարար միջավայր ՏՏ ընկերությունների համար: Մենք օգնում ենք մասնավոր ընկերություններին մշակել նոր ռազմավարություն, բարձրացնել կառավարման և մարքեթինգային գործունեության արդյունավետությունը՝ այդպիսով մեծացնելով ընկերության արտադրողականությունն ու աճի տեմպերը:


Բարենպաստ գործարար միջավայր, ոլորտի զարգացում և ընկերությունների առաջընթաց՝ սա է մեր նպատակն ու առաքելությունը:



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ