Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

ՍԱՆ ՄԱՅՔՐՈՍԻՍՏԵՄԶ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

ՁԻՀ-ը ՍԱՆ Մայքրոսիսթեմզ ընկերության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ համատեղ իրականացնում է խոշոր ծրագիր, որի նպատակն է՝ պատրաստել Հայաստանի ՏՏ ոլորտի որակյալ մասնագետներ և աջակցել ձեռնարկություններին ստանալ հավելյալ արժեք իրենց կողմից առաջարկվող ապրանքների ու ծառայությունների համար:


Ծրագիրը նպատակ ունի նաև կատարելագործել բուհերի շրջանավարտների կարողությունները և բարձրացնել ծառայությունների արտադրողականությունը հայկական ՏՏ ոլորտում:ՁԻՀ-ի հարուստ փորձն ու կարողությունները և ՍԱՆ Մայքրոսիսթեմզ ընկերության ահռելի տեխնոլոգիական բազան և հայկական շուկայի հանդեպ հետաքրքրվածությունը թույլ են տալիս ծրագրի շրջանակում ստեղծել նոր տեխնոլոգիական ընկերություններ և մշակել նոր բուհական ծրագրեր:


Ծրագրի հիմնական ուղղություններից է Հայաստանում գիտահետազոտական, թեստավորման, ինտեգրման, մշակման և կրթական առաջատար կենտրոնի ստեղծումը: Բացվել են չորս ուսումնական լաբորատորիաներ հետևյալ բուհերում և կենտրոններում.

  • Երևանի պետական համալսարան (ԵՊՀ)  
  • Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (ՀՊՃՀ) 
  • Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան (ՌՀՀ), 
  • Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն (ԳՏՏԿ): 

ԾՐԱԳՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


«ՍԱՆ Մայքրոսիստեմզ» մշակումների և թեստավորման լաբորատորիայի ծրագրի հիմնական հաջողություններից են ՁԻՀ-ի հետ համագործացությունը և չորս համակարգչային լաբորատորիաների և մեկ գիտահետազոտական և թեստավորման լաբորատորիայի ստեղծումը: Ծրագրին մասնակցած շատ ուսանողներ ստացել են խոշոր ընկերություններում պրակտիկա անցնելու հնարավորություն, ինչի արդյունքում այնուհետև ստացել են լիարժեք աշխատանքի անցնելու առաջարկներ: ՍԱՆ-ի ուսումնական ծրագրի 185 շրջանավարտների  70%-ն ստացել են անմիջապես աշխատանքի անցնելու առաջարկներ, իսկ բոլոր մյուս շրջանավարտներն աշխատանք են գտել երկուսից երեք ամսվա ընթացքում: Այս ուսանողների գլխավոր առավելություններն են գործնական և տեսական հիմնավոր գիտելիքները և խիստ համապատասխանությունը ոլորտի արդի պահանջներին: 

 

«ՍԱՆ Մայքրոսիստեմզ» ծրագրի շրջանակում կազմակերպվող դասընթացները տալիս են Հայաստանի ՏՏ ոլորտում աշխատանքային կարիերա ձևավորելու ժամանակակից գիտելիքներ, հատկապես Java տեխնոլոգիաների և Linux համակարգի վերաբերյալ, որոնք երկուսն էլ ունեն բազմակողմանի կիրառություն ոլորտում: «ՍԱՆ Մայքրոսիստեմզ» մշակումների և թեստավորման լաբորատորիայի ծրագիրն ապացուցել է իր արդյունավետությունը որպես կրթական ծրագրիր՝ ուսանողների համար ստեղծելով տեղական ընկերություններում ախատանքի անցնելու լայն հնարավորություններ: 


ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ 


Լուծումների մշակման կենտրոնի նպատակն է մասնավոր ընկերություններին, տարբեր հաստատություններին և անհատներին տրամադրել համապատասխան միջավայր տարբեր լուծումներ մշակելու համար: Լուծումների մշակման կենտրոնում ծրագրավորողները կարող են կատարել հետևյալ աշխատանքները.

  • լուծումների տեղադրում և փորձարկում,
  • լուծումների ներդրում ՏՏ գլոբալ միջավայրում և փորձարկում,
  • լուծումների ընդլայնման հնարավորությունների ստուգում, առանձին բաղադրիչների վերամշակում՝ ծրագրի անսխալ աշխատանքն ապահովելու համար, կառավարելի և կանխատեսելի արդյունքների ստացում,
  • աշխատանքային տարածքի տրամադրում ծրագրի բոլոր գործընկերների ներկայացուցիչներին, ովքեր կարող են գալ և մշակել կոմպլեքս լուծումներ,
  • կատարելագործված լուծումների նախնական փորձարկումներ:

ՁԻՀ-ի և ՍԱՆ ընկերության կողմից համատեղ հիմնադրված Լուծումների մշակման կենտրոնը բիզնես լուծումների նախատիպերի մշակման և փորձարկման եզակի միջավայր է: Այն համախմբում է պատվիրատուներին, գործընկերներին, ճարտարագետներին և տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին՝ միասին պլանավորելու, մշակելու և փորձարկելու լուծումները ՍԱՆ ընկերության տեխնոլոգիաներով՝ նախքան պատվիրատուները տեխնոլոգիաները կներդնեն իրենց բիզնեսում:



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ