Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի Բանվոր

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Բանվոր

 

Պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2025թ-ի մարտի 5 (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «ԻՔ Բանվոր»:

Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագիր 2025

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ), PMI Science Գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ, ուրախ է հայտարարել Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ​​ծրագիր 2025-ը:


Այս նախաձեռնությունը կոչված է խթանելու նորարարական հետազոտությունները, որոնք ուղղված են ոլորտի ներկա մարտահրավերներին՝ կամրջելով ակադեմիական հետազոտությունների և արդյունաբերության կարիքների միջև առկա բացը:

mLab ՄՈԲԱՅԼ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

  

«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը Համաշխարհային Բանկի, Ֆինլանդիայի կառավարության և «Նոկիա» ընկերության հետ համատեղ իրականացնում է Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի ծրագիրը (mLab ECA), որը եզակի հնարավորություն է Հայաստանի և տարածաշրջանի մոբայլ ծրագրերի ոլորտը զարգացնելու և համաշխարհային շուկաներում ոլորտի մրցունակությունը բարձրացնելու համար:


Հայտարարված մրցույթում տարբեր երկրներ ներկայացնող 15 մասնակիցներից ՁԻՀ-ն ընտրվել է որպես ծրագրի իրականացնող գործակալություն: Նախադեպը չունեցող այս լաբորատորիան մի կենտրոն է, որտեղ տեղական և տարածաշրջանային ընկերությունների, տեխնիկական մասնագետների և փորձագետների համագործակցության արդյունքում մշակվում են տեղական շուկային և օգտագործողների պահանջներին համապատասխան մոբայլ աշխատածրագրեր:


mLab ECA ծրագիրը, հանդիսանալով Ֆինլանդիայի Կառավարության և «Նոկիա» ընկերության «Կայուն գործարար միջավայր գիտելիքահենք տնտեսությունում» համատեղ ծրագրի մասը, ֆինանսավորվում է infoDev կազմակերպության կողմից, որը Գլոբալ գործընկերության ծրագիր է Համաշխարհային Բանկի խմբում:


mLab-ը տարածաշրջանի մոբայլ բովանդակության և ծրագրերի ոլորտում գործող նորարարական ընկերությունների մրցունակության բարձրացման կարևորագույն հանգույցն է: Այն տեխնիկական և գործարար հմտությունների զարգացման, անձնական կապերի և հարաբերությունների ընդլայնման հարթակ է, որը նպաստում է մոբայլ լուծումները զարգացող բիզնեսում ներդնելու գործընթացին:


mLab-ը մատուցում է նորարարության զարգացմանն աջակցող մի շարք ծառայություններ, այդ թվում՝ վերապատրաստման դասընթացներ, բիզնես մենթորինգ, հատկացնում է գաղափարի ձևավորման դրամաշնորհներ և համաֆինանսավորվող դրամաշնորհներ: Լաբորատորիայի ղեկավար անձնակազմը և մասնագետների թիմը համագործակցում են տարածաշրջանի մոբայլ լուծումների մշակմամբ զբաղվող մասնագետների հետ՝ աջակցելով նրանց իրենց ծրագրերի ստեղծման և գովազդման, ինչպես նաև պոտենցիալ ներդրողների, կրթական ոլորտի մասնագետների և մասնավոր հատվածում գործող առաջատար կազմակերպությունների հետ կապեր հաստատելու հարցերում: Լաբորատորիան շուտով կտրամադրի նաև նոր մոբայլ աշխատածրագրերի թեստավորման միջավայր:



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ