Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

ՄԱՅՔՐՈՍՈՖԹ ԻՆՈՎԱՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ
  

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը (ՄԻԿ Հայաստանը) հիմնվել է 2011թ․ին և անմիջապես միացել է ինովացիոն կենտրոնների համաշխարհային ցանցին՝ նպատակ ունենալով աջակցել տեղական ՏՏ համայնքին զարգանալ, ընդլայնվել և դառնալ ավելի մրցունակ: 


ՄԻԿ Հայաստանը պետական և հանրային ոլորտների համագործակցության արդյունք է, այն ստեղծվել է Մայքրոսոֆթ կորպորացիայի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), ՀՀ Կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի պետական ճարտարագիտական համասարանի համատեղ ջանքերով։


Կենտրոնը ուսանողներին, ձեռնարկություններին և ստարտափերին տրամադրում է համաշխարհային մակարդակի ռեսուրսներ և աջակցություն ծրագրավորման  ոլորտում հմտությունների, ստեղծարար մտածելակերպի զարգացման, ինչպես նաև տեղական և միջազգային շուկայում պահանջարկ ունեցող պրոդուկտի/ծառայության մշակման ուղղությամբ։ 


Վերապատրաստման դասընթացներ

Կենտրոն առաջարկում է առաջատար տեխնոլոգիաների վերաբերյալ բարձրորակ վերապատրաստման դասընթացներ, որոնք հնարավորություն են տալիս մասնակիցներին բարելավել իրենց ծրագրավորման գիտելիքները, ձեռք բերել գործնական փորձառնություն և գտնել բարձր վարձատրությամբ աշխատանք։ Հաշվի առնելով ՏՏ ոլորտի արագ զարգացումները, ինչպես նաև աշխատաշուկային պահանջարկը կենտրոնը մշատպես թարմացնում է վերապատրաստման դասընթանցերի և վարպետաց դասերի ցանկը։


Արդյունքներ

2011թ․ից ի վեր ավելի քան 4,500 ուսանողներ/ՏՏ մասնագետներ են մասնակցել կենտրոնի կազմակերպած վերապատրաստման դասընթացներին, սեմինարներին և կրթական ծրագրերին, որոնցից 80% աշխատում է առաջատար ՏՏ կազմակերպություններում։


Պրակտիկայի ծրագիր

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը պրակտիկայի ծրագիրը կազմակերպում է Հայաստանյան առաջատար ՏՏ ընկերությունների հետ։ Մասնակցելով ինտենսիվ դասընթացների՝ ուսանողները հնարավորություն են ունենում ոչ միայն ստանալ ծրագրավորման ոլորտում հիմնարար գիտելիքներ և հմտություններ, այլ նաև աշխատել հնարավոր գործատուների առաջարկած իրական ծրագրերի վրա և ձեռք բերել թիմային աշխատանքի փորձ։ Մեր գործընկերներն են  PicsArt, Sourcio, Monitis, Volo, Praemium, Betconstruct, Totogaming  և այլ  առաջատար ընկերություններ։ 


Արդյունքներ

Պրակտիկայի ծրագրում մասնակցել են 350 ուսանողներ, որոնց 90%-ը ծրագրի ավարտին աշխատանքի է անցել։


Ստարտափերի Աքսելերացիայի ծրագիր

Ծրագիրը նախատեսված է նորարարական գաղափարներ ունեցող սկսնակ ընկերությունների համար։ 12 շաբաթ տևողությամբ ծրագրի ընթացքում ընտրված թիմերն աշխատանքներ են տանում իրենց արտադրանքի զարգացման ուղղությամբ` ՄԻԿ Հայաստանի տրամադրած կենսունակ և դինամիկ միջավայրում՝ շրջապատված լինելով փորձառու մենթորներով, խորհրդատուներով ու գաղափարակիցներով։ Ծրագրում ներգրավվում են մասնագետներ Սիլիկոնե հովտից, Իսրայելից, Ավստրալիայից, Ռուսաստանից, ովքեր մեծ փորձառություն ունեն գաղափարը բիզնեսի վերածելու գործում։ Հայ փորձառու խորհդատուները մշտապես աշխատում են թիմերի հետ և տրամադրում  մասնագիտական և բիզնես խորհրդատվական աջակցության։ Ծրագիրը եզրափակվում է  «Դեմո օր» միջոցառմամբ, որի ժամանակ մասնակից ստարտափ թիմերը հնարավորություն են ունենում իրենց վերջնական արտադրանքը ներկայացնել ՏՏ ոլորտի միջազգային մասնագետների, հավանական ներդրողների և ձեռներեցների դատին։ 


Արդյունքներ

  • 2015թ․ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը ընտրվել է 144 ինովացիոն կենտրոններից՝ անցկացնելու պրակտիկայի ծրագիր Microsoft Ventures և Venturehive-ի համագործակցությամբ։
  • Մինչ օրս կենտրոնը աջակցություն է տրամադրել 200 ստարտափերի։
  • Աքսելերացիոն ծրագրի վերջին երկու փուլերին մասնակցած 4 ստարտափեր՝ Solo Learn, Forkize, Flaxton և Penny, հաջողությամբ ներգրավել են ավելի քան 350,000 ԱՄՆ դոլլար իրենց պրոդուկտի հետագա զարգացման և մարկետինգի համար։

Մրցույթներ

2011թ․ից ի վեր Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը կազմակերպում է Հեքըթոն [ՅԱՆ] մրցույթը, որը հնարավորություն է տալիս մասնակից թիմերին 24 ժամվա ընթացքում մշակել լուծումներ տեղական և միջազգային տարբեր խնդիրների համար, հաստատել կապեր ոլորտի մասնագետների հետ և շահել բազմաթիվ արժեքավոր մրցանակներ։ 

Կենտրոնը հովանավորում է նաև «Երևակայության գավաթ» մրցույթը, որը Մայքրոսոֆթի գործիքների ու տեխնոլոգիաների կիրառմամբ անցկացվող ուսանողական մրցույթ է: Այս մրցույթը խրախուսում է երիտասարդներին գործի դնել իրենց երևակայությունը, կիրքը և ստեղծագործական միտքը՝ նորարարական տեխնոլոգիական ծրագրեր ստեղծելու համար, որոնք ուղղված կլինեն աշխարհի հրատապ և կարևոր խնդիրների լուծմանը:


Արդյունքներ

Մինչ այժմ անցկացվել են 5 Հեքըթոն [ՅԱՆ]-ներ, որոնց ընդհանուր մասնակցել են 200-ից ավել թիմեր։

 

Միջազգային մրցույթներ ստարտափերի համար

2014թ․ից սկսած Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը համագործակցում է Seedstars World-ի հետ և Հայաստանում կազմակերպում է Seedstars Yerevan մրցույթը՝ նախատեսված նորարար ստարտափերի համար։ Տեղական փուլի հաղթողը մասնակցում է Ժնևում կայանալիք միջազգային փուլին։ Ընդհանուր երկու մրցույթներին մասնակցել են 28 թիմեր։ 2014թ․ին տեղական փուլն անցած  Solo Learn ընկերությունը Շվեցարիայում կայացած փուլում ներգրավվեց լավագույն տասնյակում։ 

Մանրամասն տեղեկությունների համար այցելե՛ք www.micarmenia.am:



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ