Ընթացիկ Նորություններ

Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար։

 

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2025թ-ի հունվարի 15-ը (ներառյալ) ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը (CV), համապատասխան փորձառությունը մանրամասնող ուղեկցող նամակ [email protected] էլ.փոստի հասցեով։


ԻՔ Գլխավոր զարգացման պատասխանատու

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Ինժեներական քաղաքի փորձառու և նախաձեռնող Գլխավոր Զարգացման Պատասխանատու՝ միանալու մեր թիմին և նպաստելու Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ 


Եթե ցանկանում եք դառնալ մեր թիմի անդամ և Ձեր ներդրումը բերել Ինժեներական քաղաքի զարգացմանը, խնդրում ենք մինչև 15․01․2025թ․ (ներառյալ) ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող նամակը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով՝ "EC Chief Development Officer":

ՁԵՌՆԵՐԵՑ ԿԱՆԱՆՑ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄ

 

 

ՁԵՌՆԵՐԵՑ ԿԱՆԱՆՑ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄՆ ՈՒ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄԸ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ

 

 

Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ)` Միացյալ Թագավորության կառավարության «Լավ Կառավարման հիմնադրամ»-ի աջակցությամբ իրականացնում է «Կանանց տնտեսական հզորացումը Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի նպատակն է բարելավել կին ձեռնարկատերերի տնտեսական արդյունքը՝ զարգացնելով նրանց գործարար կարողությունները և բիզնես ցանցերի հասանելիությունը: 

 

Ծրագրի շրջանակում Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջոցով իրականացրել է «Ձեռներեց Կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը բարձր տեխնոլոգիաների ոլորտում»` ծրագիրը, որը նպատակ ունի խթանել կանանց ներգրավվածությունը ձեռներեցության ոլորտում, օգնել գնահատել նորարարական և բարձր տեխնոլոգիական լուծումների դերը բիզնեսի զարգացման և ընդլայնման մեջ։ 

 

 

Ծրագիրը բաղկացած է 4-7 շաբաթյա Բութքեմփ և 12 շաբաթյա Աքսելերացիոն բաղադրիչներից։ Ծրագիրը նախատեսված է հետևյալ թիրախային խմբի համար

 

  • Կանանց կողմից հիմնադրված նորաստեղծ ընկերություններ (առավելագույնը հինգ տարվա գործունեությամբ)
  • Կին ձեռներեցների կամ մասնագետների թիմեր, ովքեր ունեն սեփական ստարտափը ստեղծելու և հաջողակ բիզնեսի վերածելու պատրաստակամություն
  • Ավանդական ոլորտներում ձեռնարկության հիմնադիր կամ համահիմնադիր կանայք, ովքեր նպատակ ունեն տեխոնոլոգիական և նորարարական լուծումները ներդնել իրենց բիզնեսում

 

 

WIDS Հայաստան

 

Ծրագրի շրջանակում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում իրականացվել է «Տվյալների բացահայտում՝ նոր հորիզոնների համար» խորագրով գիտաժողով`  «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և Սթենֆորդի համալսարանի միջև համագործակցությամբ։ Գիտաժողովի ընթացքում ներկայացվել է տվյալագիտության ոլորտի լավագույն փորձը, նախաձեռնություններն ու նոր գործիքների ներդրումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում:

 


WIDS Armenia գիտաժողովին մասնակցեցին տվյալագիտության, արհեստական բանականության, մեքենայական ուսուցման և այլ ոլորտների մի շարք ընկերություններ ու կառույցներ, կայացան ինչպես մասնագիտական զեկույցներ և պանելային քննարկումներ, այնպես էլ ցուցահանդես, որտեղ մասնակից կազմակերպությունները ներկայացվեցին իրենց լուծումներն ու արտադրանքը:

 

Մանրամասների համար այցելեք այստեղ։

 

 

Ծրագրի մասին

 

Ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջոցով` «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների և և Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի/ՀՀ Կին ձեռներեցների աջակցությամբ։

 

Ծրագրին մասնակցել են 500-ից ավել կին ձեռներեցներ։

 



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ