Ընթացիկ Նորություններ

Նորարարական և գիտահետազոտական գաղափարների մրցույթ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

«ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ» 

 

Ունե՞ք նորարարական կամ գիտահետազոտական գաղափար։

Մասնակցե՛ք «Նորարարական և գիտահետազոտական գաղափարների մրցույթ»-ին և ստացեք 800․000 ՀՀ դրամ մրցանակներից մեկը և ինկուբացիա անցնելու հնարավորություն՝ Ձեր գաղափարը զարգացնելու, ներդրումներ ներգրավելու, հետազոտությունը շարունակելու և արդյունքները առևտրայնացնելու նպատակով։

Ինժեներական քաղաքի մաքրուհիներ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է մաքրուհիներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի մայիսի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

 

 

 

Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն

«Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն»-ի նպատակը գերժամանակակից հարմարությունների և արդի ծրագրային ապահովման միջոցով ՏՏ ոլորտում կրթական և հետազոտական ծրագրերի, բիզնես նախագծերի զարգացման աջակցումն ու ամրապնդումն է: ISTC կենտրոնը ստեղծվել է 2015 թվականին, ՀՀ կառավարության, ԱՄՆ ՄԶԳ-ի, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի, IBM-ի և Երևանի պետական համալսարանի համատեղ ուժերով: 

 

ISTC- ի առաքելությունն է զարգացնել և ամրապնդել ՏՏ ոլորտում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթական կարողությունները, կրթական ոլորտում խորացնել հետազոտական ներուժը, ինչպես նաև ստեղծել բարենպաստ միջավայր կայուն բիզնեսի զարգացման համար:

 

ISTC-ի հիմնական մարտահրավերներն են՝

  • ՏՏ ուսումնական պլանի արդիականացում Հայաստանի առաջատար բուհերում
  • Ֆակուլտետների որակավորման բարձրացում
  • Հայաստանի ՏՏ ոլորտում որակյալ աշխատուժի ավելացում 
  • Տեխնոլոգիական ստարտափների քանակի ավելացում
  • Հայաստանում տարվա կտրվածքով կատարվող ներդրումների ծավալի ավելացում

Չնայած նրան, որ կենտրոնը գտնվում է Երևանի պետական համալսարանում, բոլոր ռեսուրսները, ներառյալ IBM ակադեմիական նախաձեռնության դասընթացներն ու վիրտուալ գրադարաններից օգտվելու հնարավորությունը, ISTC կենտրոնի ծրագրային և նյութատեխնիկական միջոցները, ինչպես նաև կենտրոնի թիմի և IBM- ի փորձագետների աջակցությունը հասանելի են պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև Հայաստանի բոլոր համալսարանների ուսանողների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար:

 

Մանրամասն տեղեկությունների համար այցելե՛ք www.istc.am

 


Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ