Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից: Կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները միտված են տեխնիկական և գործարար հմտությունների զարգացմանը, տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում նորարար գիտահետազոտական աշխատանքների առևտրայնացմանը, նոր տեխնոլոգիական ընկերությունների ձևավորմանը, արտասահմանյան ներդրումների ներգրավմանը:

 

Կենտրոնի առաքելությունն է Գյումրի քաղաքը վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ՝ նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը:

 

Գործարարության խթանում  


Կենտրոնն աջակցություն է տրամադրում տարածաշրջանում գործող և սկսնակ ձեռնարկություններին՝ մասնավորապես առաջարկվում են հետևյալ ծառայությունները.

  • Բարձրակարգ, կոմունալ բոլոր հարմարություններով գրասենյակային տարածքներ ՏՏ և տեխնոլոգիական  ոլորտի սկսնակ և գործող ընկերություններին:
  • Գրասենյակային տարածքներից բացի առաջարկվում է բիզնես աջակցության, համագործակցության և խորհրդատվության լայն սպեկտոր,  որտեղ ապահովված է անվտանգ, կայուն, փոխկապակցված, միասնական  բիզնես միջավայր:
  • Տարածաշրջանում գործող ձեռնարկությունների հնարավորությունների, կարիքների և խնդիրների բացահայտում, խորհրդատվության տրամադրում (բիզնես, կառավարչական, շուկայագիտական, տեխնոլոգիական և այլն):
  • Միջազգային առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ներգրավում ԳՏԿ և դրանց գործունեության խթանում:
  • Բիզնես գաղափարի մրցույթների անցկացում։

Կրթական ծրագրերի իրականացում 

 

ԳՏԿ-ում կարևորագույն բաղադրիչներից է մասնագիտական կարողությունների զարգացումը և տարբեր կրթական ծրագրերի իրականացումը, այդ թվում իրականացվում են՝

  • Համագործակցություն տեղական և միջազգային կրթական հաստատությունների հետ, փոխանակման ծրագրերի իրականացում, ՏՏ և այլ տեխնոլոգիական ոլորտներում ֆորումների անցկացում:
  • Դասընթացների կազմակերպում ուղղված տարածաշրջանի առաջադեմ երիտասարդների կրթական հմտությունների և գիտելիքների զարգացմանը հետևյալ ոլորտներում՝ ՏՏ, մաքուր տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, հեռահաղոր­­դակ­­ցություն, մուլտիմեդիա, մոբայլ տեխնոլոգիաներ և այլն:
  • Դասընթացների կազմակերպում՝ ելնելով տարածաշրջանում գործող ձեռնարկությունների խնդիրներից ու զարգացման առաջնահերթություններից։

ԳՏԿ-ում գործում են հետևյալ լաբորատորիաները.

  • Մուլտիմեդիայի
  • Ճարտարագիության (Մեխանիկա, Էլեկտրոնիկա և Հեռահաղորդակցություն)
  • Մաքուր տեխնոլոգիաների։

Մանրամասն տեղեկությունների համար այցելե՛ք www.gtc.am

 


Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ