Ընթացիկ Նորություններ

Հրաման 22Ա - 12․07․2024

ՀՐԱՄԱՆ N 22-Ա


Հրապարակված՝ 12․07․2024թ․

Ներգրավվող արվեստագետներ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հրավիրում ենք Հայաստանում բնակվող արտիստների ուշադրությունը․ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է տաղանդավոր արտիստների՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում։

«ԱԼԻՔ» երիտասարդական նախաձեռնություն

            


ՁԻՀ-ի «Ալիք» երիտասարդական նախաձեռնություն


«Ալիք»«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի երիտասարդական նախաձեռնությունն է, որը նպատակ ունի ձևավորել որոշումներ կայացնող, փոփոխություններ կերտող գիտակից սերունդ, որն ապրում և արարում է իր երազած Հայաստանում։ 


Նախաձեռնության նպատակն է բացահայտել ՀՀ բոլոր մարզերից և Երևանից 12-ից 29 տարեկան երիտասարդների ներուժն ու հետաքրքրությունները և ստեղծել միջավայրեր (ակումբների, վիրտուալ քննարկումների և ինտերակտիվ հանդիպումների ձևաչափերով)` ինքնակազմակերպման և ինքնարտահայտման համար։ 


Նախաձեռնությունը երիտասարդներին առաջարկում է միանալ հմտությունների ու կարողությունների զարգացմանն ուղղված ամենատարբեր ոլորտներն ընդգրկող ակումբների, ձեռք բերել նոր ծանոթություններ՝ ՀՀ տարբեր մարզերից, ստանալ կամավորության փորձ, առաջնորդել և կիսվել իրենց լավագույն փորձառությամբ։

 

Միանալով և սկսելով այս անհավանական ճամփորդությունը՝ «Ալիք»-ի մասնակիցները կանցնեն իրենց անձնական զարգացման ճանապարհը, որը նախատեսում է հմտությունների ու գիտելիքների զարգացմանն ուղղված սովորելու, իրագործելու, կիսվելու և առաջնորդելու փուլեր։ 

 

Այդ ամենին զուգահեռ, երիտասարդները՝ լինելով կրողն այն կարևորագույն արժեքների, ինչպիսիք են ազնվությունը և արդարությունը, քաջությունն ու նախաձեռնողականությունը, համառությունը, պատասխանատվությունը և հոգատարությունը, իրենց համայնքներում կտարածեն այս արժեքները՝ ձևավորելով ակումբներ և իրականացնելով միջոցառումներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց հետաքրքրությունների շրջանակին։ Դրանք կարող են ընդգրկել բազմապիսի ոլորտներ՝ տեխնոլոգիաներ, մշակույթ, սպորտ, արվեստ, գիտություն և այլն։ 


«Ալիք» երիտասարդական նախաձեռնությունն իրագործվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի համակարգմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի աջակցությամբ։ 



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ