Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

CYHUB ARMENIA

CyHub Armenia-ի նպատակն է ստեղծել կիբեռանվտանգության ինկուբատոր և Հետազոտությունների և մշակումների լաբորատորիա՝ ՀՀ տնտեսության մրցունակությունը բարձրացնելու նպատակով՝ կիբեռանվտանգության ոլորտում մասնագիտացված նորարարական լուծումներ ստեղծելու, ինչպես նաև որակյալ մասնագետներ պատրաստելու համար կարողությունների զարգացման միջոցով։

CyHub Armenia նախաձեռնության նպատակն է նաև Հայաստանում բարձրացնել կիբեռանվտանգության մակարդակը՝ ստեղծելով կիբեռանվտանգության demo և հետազոտական լաբորատորիա՝ երկրում կիբեռանվտանգության հարցերը բացահայտելու, լուծելու և կանխարգելելու համար։

 

Ծրագրի նպատակներն են․

  • Որակյալ աշխատուժի պատրաստումը, որը մասնագիտացված կլինի կիբեռանվտանգության ևհամապատասխան տեխնոլոգիաների ոլորտում։
  • Օժանդակությունը կիբեռանվտանգության ոլորտում մրցունակ սթարթափների ստեղծմանը ևխթանմանը և նրանց համար ինկուբացիոն/աքսելերացման ծրագրերի տրամադրումը (բիզնեսի ևտեխնոլոգիաների թեմայով խորհրդատվություն, մենթորություն, օժանդակությունֆինանսավորման ձեռք բերման և այլնի հարցում)։
  • Ուսումնական հաստատությունների և արդյունաբերության միջև առկա բացը լրացնելունպատակով ուսումնական ծրագրերի և համալսարանների համար ուսումնական պլաններիկատարելագործումը։
  • Բարձր տեխնոլոգիական ենթակառուցվածքի հարստացումը՝ կիբեռանվտանգության դեմոլաբորատորիա և առաջատար հետազոտական լաբորատորիա ստեղծելու միջոցով։
  • Կիբեռ տիրույթում գաղտնիության և անվտանգության հարցերի վերաբերյալ ՀՀ բնակչությանիրազեկման խթանումը:

Նախաձեռնության շրջանակում նախատեսվում են հետևյալ միջոցառումները

  • Բոլոր վայրերի (լաբորատորիաներ և համատեղ աշխատելու համար նախատեսվող/co-workingտարածքներ) հագեցում սարքավորումներով և կահավորում
  • Ովային ֆորենսիկայի և առաջադեմ հետազոտական լաբորատորիա ստեղծելու համար անհրաժեշտսարքավորումների և համակարգերի տեղակայում,
  • Դեմո լաբորատորիա ստեղծելու համար տեխնիկական և ծրագրային (hardware and software)անհրաժեշտ գործիքների տեղակայում։
  • Ազգային ճարտարագիտական համալսարանի Տեղեկատվական անվտանգության բաժնի և Երևանիպետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի բաժնի ուսումնականծրագրերի թարմացում։
  • Մասնագիտական վերապատրաստումների, վերապատրաստողների վերապատրաստման ևկարողությունների զարգացմանն ուղղված այլ նախաձեռնություններ։
  • Կիբեռանվտանգության սթարթափների համար ինկուբացիայի և աքսելերացման ծրագրիիրականացում։
  • Հետազոտական ծրագրերի իրականացում՝ մասնավոր գործընկերների հետ համագործակցությանպայմաններում։
  • Խորհրդատվություն մասնագետներին և ընկերություններին՝ լաբորատորիների,սարքավորումների և արդի/ժամանակակից տեխնոլոգիաների կիրառության հարցում։
  • Հաքաթոնների, կապերի հաստատմանն ուղղված միջոցառումների, pitching մրցույթների,վենչուրային ֆորումների և այլնի կազմակեպում։
  • Հանրության շրջանում կիբեռանվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացում։

Մանրամասն տեղեկությունների համար այցելե՛ք www.cyhub.am



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ