Ընթացիկ Նորություններ

Հրաման 22Ա - 12․07․2024

ՀՐԱՄԱՆ N 22-Ա


Հրապարակված՝ 12․07․2024թ․

Ներգրավվող արվեստագետներ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հրավիրում ենք Հայաստանում բնակվող արտիստների ուշադրությունը․ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է տաղանդավոր արտիստների՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում։

Cisco ՑԱՆՑԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ

 

Cisco Ցանցային ակադեմիան Հայաստանում հիմնադրվել է ՁԻՀ-ի, Յունիքոմպ ՓԲԸ-ի և ցանցային ու հաղորդակցման տեխնոլոգիաների և ծառայությունների ոլորտի համաշխարհային առաջատար «Սիսկո Սիստեմզ» ընկերության ռազմավարական համագործակցության արդյունքում:


Cisco Ցանցային ակադեմիան գործում է 2010թ.-ից՝ նպատակ ունենալով ստեղծել ՏՏ ոլորտի աշխատուժի զարգացման արդյունավետ ծրագրեր և բարձրացնել Հայաստանի գործարար և կրթական ոլորտներում համակարգիչների և առաջատար ծրագրային ապահովումների ներդրման մակարդակը:


Դասընթացները Cisco Ցանցային ակադեմիայում անցկացվում են ինչպես առցանց, այնպես էլ տեղում, որոնք թույլ են տալիս ՏՏ ոլորտի ուսանողներին և մասնագետներին ձեռք բերել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների արժեքավոր գիտելիքներ և օգտվել գլոբալ տնտեսության առաջարկած հնարավորություններից: Ակադեմիան դասընթացների մասնակիցներն տալիս է բարձրակարգ կրթություն՝ տրամադրելով առցանց ուսումնական բովանդակություն և առաջադիմության գնահատման համակարգ, գործնական պարապմունքների լաբորատորիաներ և ուսումնական ինտերակտիվ նյութեր: Ցանցային ակադեմիայի դասընթացները խթանում են գիտելիքների գործնական կիրառումը և ուսանողներին տալիս են աշխատանքային կարիերայի զարգացման, կրթությունը շարունակելու և համաշխարհային ճանաչում ունեցող հավաստագրման գործընթացներին մասնակցելու լայն հնարավորություններ:


Ներկայումս ակադեմիայում անցկացվում են մասնագիտական կատարելագործման երկարաժամկետ CCNA (Cisco Certified Networking Associate) և CCNP (Cisco Certified Networking Professional) դասընթացներ: Այս դասընթացների մասնակիցներին տրվող վկայագրերն ունեն համաշխարհային ճանաչում և ստեղծում են մասնագիտական առաջխաղացման նոր հնարավորություններ:


Մանրամասն տեղեկությունների համար այցելե՛ք http://www.cisco.com/web/learning/netacad/index.html:



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ