Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՒԺԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

 

 



ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՒԺԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ 

 

Հայաստանում աշխատուժի զարգացման հնգամյա ծրագիրը ֆինանսավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից և իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) և կոնսորցիումի գործընկերների կողմից, այդ թվում՝ Հայաստանի ազգային ագրարային  համալսարանի (ՀԱԱՀ) հիմնադրամի, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) և Սիվիտտա Հայաստանի կողմից:

 

Ծրագիրը նպատակ ունի Հայաստանի բոլոր մարզերում բնակվող 15-29 տարեկան 10,000 երիտասարդների զինել  աշխատաշուկայում բարձր պահանջարկ ունեցող աշխատանքային հմտություններով և 7,000-ի համար ապահովել ավելի լավ աշխատանքային հնարավորություններ: 

 

Ծրագիրը մեկնարկել է 2021թ-ի հոկտեմբերին և նպատակ ունի երիտասարդներին և կանանց հնարավորություն ընձեռել կատարելագործելու աշխատաշուկայի կարիքներին համապատասխան հմտությունները` ՏՏ/բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և հյուրընկալության ոլորտներում աշխատանք գտնելու համար:

 

Ծրագիրը, գործընթացի մասնակից դարձնելով մասնավոր հատվածը, Հայաստանի պետական և կրթական հաստատությունները՝ հակազդելով հասարակության կարծրատիպերին ու վերափոխելով քաղաքականության կարգավորման միջավայրը, հնարավորություն կընձեռի երիտասարդներին, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվորեն ներգրավվել աշխատաշուկայում:

 

Ծրագրի երեք հիմնական նպատակներն ուղղված են․

 

Նպատակ 1: Աշխատուժի հմտությունների և գործատուների կարիքների միջև եղած բացը նվազեցում նպատակով․

Ծրագիրը կհամագործակցի ՏՏ/բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և հյուրընկալության ոլորտների առաջատարների հետ՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կարողությունների կառուցման, ծրագրեր մշակելու և համապատասխան հմտություններով զինված մասնագետներ պատրաստելու համար, որոնք կհամալրեն գործող ձեռնարկությունների աշխատակիցների թիվը կամ կստեղծեն իրենց իսկ ձեռնարկությունները Միջին մասնագիտական կրթական և ուսուցման (ՄԿՈՒ) կենտրոնների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ու մասնավոր հատվածի հետ ակտիվ համագործակցության արդյունքում Ծրագիրը կբացահայտի աշխատաշուկայում կրթական ծրագրերի և հմտությունների բացերն ու խնդիրները և աջակցություն կտրամադրի կրթական ծրագրերի արդիականացման և դասախոսների վերապատրաստման ուղղությամբ։ 

 

Նպատակ 2: Փոխել հասարակության ընկալումները՝ աջակցելու մասնակցային հիմունքով արդյունավետ աշխատաշուկայի կայացմանը․

Ծրագրի շրջանակում կիրականացվեն իրազեկության բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են (ա) երիտասարդական խմբերին, հաշմանդամություն ունեցող անձանց և կանանց՝ վերջիններիս մասնակցությունն առաջարկվող ծրագրերին խրախուսելու համար, (բ) երիտասարդության ուսումնառության գործընթացին՝ հաջողությունների և ձեռքբերումների ցուցադրմամբ, (գ) մասնավոր ընկերություններին՝ վերջիններիս ուշադրությունն ուղղելով ոչ-ֆորմալ կրթական ծրագրերի, ՄԿՈՒ-ների, բարձրագույն կրթական հաստատությունների շրջանավարտների, հաշմանդամություն ունեցող անձանց ու կանանց ուղղությամբ՝ թափուր հաստիքներում վերջիններիս ներգրավելու նպատակով: Իրազեկության բարձրացման միջոցառումները կներառեն հեռուստահաղորդումներ, սեմինարներ, սոցիալական հարթակներում իրականացվող գործողություններ, որոնք երիտասարդներին, իրենց ընտանիքներին և ուսուցիչներին/դասախոսներին կընդգրկեն բազմազանության և ներառականության վերաբերյալ դրական քննարկումներում՝ լսելի դարձնելով երիտասարդների ձայնը՝ իրենց հասակակիցների քաղաքացիական և տնտեսական մասնակցությունը խրախուսելու նպատակով: 

 

Նպատակ 3: Աշխատաշուկայի գործունեության նպաստավոր միջավայրի բարելավում․

Ծրագիրն ակտիվորեն կհամագործակցի Հայաստանի Հանրապետության կառավարության և համապատասխան գերատեսչությունների հետ, ընթացիկ բարեփոխումների օրակարգին աջակցելու նպատակով։

 


Հայաստանում աշխատաշուկայի անհամապատասխանության և հմտությունների բացերի վերաբերյալ քարտեզագրման ելակետային հետազոտությունը, որը մշակվել է Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի շրջանակ, կարող եք գտնել այստեղ:



Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ