Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

Վեբ կայքերի մշակման ծառայություններ - Black Box Hub

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում հայտարարում է ամրագրման/տոմսերի վաճառքի համակարգի ինտեգրմամբ, լիարժեք գործող էլեկտրոնային առևտրի կայքի ստեղծման մրցույթ՝  Վեբ կայքերի մշակման ծառայություններ մատուցող որակավորված կազմակերպությունների համար: Այս ներգրավվածության նպատակն է ստեղծել հիմնարար առցանց հարթակ, որը կապահովի  տոմսերի վաճառքի, միջոցառումների մասնակցության ամրագրումների էլեկտրոնային տարբերակով իրականացումը։

 

 

Նպատակներ.

Այս համագործակցության առաջնային նպատակները ներառում են.

  • Էլեկտրոնային առևտրի հարթակի ստեղծում. Մշակել օգտագործողի համար հարմար էլեկտրոնային առևտրի կայք՝ GTC-ի և Black Box Hub-ի գործունեության արդյունքում ստեղծված աշխատանքները ցուցադրելու և վաճառելու համար:
  • Ամրագրման/Տոմսերի վաճառքի համակարգ. Կիրառել բազմակողմանի ամրագրման և տոմսերի վաճառքի համակարգ GTC-ի և Black Box Hub-ի կողմից կազմակերպվող միջոցառումների, սեմինարների և մշակութային այլ իրադարձությունների համար:
  • Վճարային համակարգերի ինտեգրում. Ապահովել անվտանգ ինտեգրում հանրաճանաչ վճարային համակարգերին՝ առցանց գործարքները հեշտացնելու նպատակով:
  • Օգտագործողի հաշվի կառավարում. մշակել օգտատերերի գրանցման, մուտքի և հաշվի կառավարման համակարգ:

Պատասխանատվության շրջանակը.

Ծրագրային ապահովման մշակման ծառայությունները պետք է ներառեն հետևյալը.

  • Վեբ կայքի ձևավորում և մշակում. Ստեղծել գրավիչ և ճկուն էլեկտրոնային առևտրի կայք՝ ինտուիտիվ նավիգացիայով:
  • Ամրագրման/Տոմսերի վաճառքի համակարգի ներդրում. Նախագծել և ինտեգրել ամրագրման համակարգ, որը թույլ կտա օգտվողներին ամրագրել և գնել տոմսեր միջոցառումների համար:
  • Վճարային համակարգերի ինտեգրում. Ինտեգրել անվտանգ վճարային համակարգեր՝ առցանց գործարքները հեշտացնելու համար:
  • Օգտատիրոջ հաշվի կառավարում. մշակել օգտատերերի գրանցման և մուտքի համակարգ՝ պրոֆիլների կառավարման և պատվերների պատմության գործառույթներով:
  • Գույքագրման կառավարում. Ներդնել ապրանքների և տոմսերի գույքագրման, հետևելու և կառավարելու համակարգ:
  • Մոբայլ համակարգերով անխափան աշխատանք. ապահովել կայքի օպտիմիզացիան՝ շարժական սարքերում անխափան օգտագործման համար:
  • Անվտանգության միջոցներ. Կիրառել անվտանգության անվտանգ համակարգեր՝ օգտատերերի տվյալների և ֆինանսական գործարքների գաղտնիության ապահովման համար:


Հայտի ներկայացման պահանջներ.

Հետաքրքրված կազմկերպություններից պահանջվում է ներկայացնել համապարփակ հայտեր, ներառյալ.

  • Ընկերության գործունեությունը. Նախապատմություն, փորձ և փորձառություն էլեկտրոնային առևտրի կայքերի ստեղծման գործում ամրագրման/տոմսերի վաճառքի համակարգերով:
  • Տեխնիկական մոտեցում. Ծրագրի նպատակների իրականացման մանրամասն մեթոդաբանություն և մոտեցում:
  • Պորտֆոլիո. նմանատիպ նախագծերի օրինակներ, որոնք հաջողությամբ ավարտվել են:
  • Ժամանակացույց՝ առաջարկվող էլեկտրոնային առևտրի կայքի մշակման և իրականացման իրատեսական ժամանակացույց:
  • Բյուջե. Գնահատված ծախսերի մանրամասն ամփոփում, ներառյալ մշակումը, իրականացումը և հետագա գործարկման ընթացքի աջակցությունը:
  • Հղումներ. Կոնտակտային տվյալներ նախորդ հաճախորդներից (առնվազն երեքի), որոնց տրամադրվել են նմանատիպ ծառայություններ:

 

Գնահատման չափանիշներ.

Առաջարկները կգնահատվեն հետևյալ չափանիշների հիման վրա.

  • Փորձի համապատասխանություն. ամրագրման/տոմսերի վաճառքի համակարգերով էլեկտրոնային առևտրի կայքերի մշակման փորձ:
  • Տեխնիկական իրավասություն. Ծրագրի համար առաջարկվող տեխնոլոգիաների կիրառման փորձ:
  • Պորտֆոլիոյի որակ. նախորդ նախագծերի որակն ու համապատասխանությունը:
  • Բյուջեի նկատառումներ. առաջարկվող բյուջեի ողջամտությունն ու հստակությունը:
  • Ժամանակացույց. Ծրագրի ավարտի իրատեսական ժամկետներ:

 

Հայտերի ներկայացման համար խնդրում ենք անցնել հղումով՝ https://bit.ly/3UD8Czs 

 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 07/04/2024 (ներառյալ):

 

Հարցերի դեպքում խնդրում ենք գրել [email protected] էլ․հասցեին։




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ