Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

ՎՏԿ դասընթացների համակարգող

16.05.2014

Հայտարարություն

 

Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր

No: 7963-AM

 

ՀՀ ֆինանսների նախարարության “Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն” պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի “Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության” վարկային ծրագրի շրջանակում “Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի /ՎՏԿ/ դասընթացների համակարգող” հանձնարարականի իրականացման համար խորհրդատու ընտրելու նպատակով հայտարարվում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ:

 

Այս հանձնարարականի հիմնական նպատակն է ապահովել ՎՏԿ-ի դասընթացների անցկացման բարձր արդյունավետությունը` ՎՏԿ-ի տեխնիկական ու գործարար կարողությունների զարգացմանն աջակցելու նպատակով:

 

Խորհրդատուն պետք է իրականացնի հետևյալ առաջադրանքները`

  • ՎՏԿ-ի ուսումնական լաբորատորիաների աշխատանքի համակարգում` Ճարտարագիտություն, վեբ/մոբայլ տեխնոլոգիաներ, համակարգչային սարքավորումների նախագծում և այլ ուղղություններով,
  • ՎՏԿ-ի տարեկան ուսումնական ծրագրի մշակում և այդ ծրագրի սահուն իրականացման ապահովում` ներառյալ համապատասխան դասավանդողների և մենթորների ներգրավումը,
  • ՎՏԿ-ի ծրագրերին համապատասխան դասընթացների պլանավորում և համակարգում Երևանի և Վանաձորի խոշոր բուհերի հետ համատեղ,
  • ՎՏԿ-ի դասընթացների/կարողությունների զարգացման տարեկան ծրագրի կազմում, իրականացում և մշտադիտարկում` սերտորեն համագործակցելով ՎՏԿ-ի անձնակազմի և շահագրգիռ կողմերի հետ,
  • երկարաժամկետ և կարճաժամկետ դասավանդող դասախոսների հավաքագրում ՎՏԿ-ի տեխնիկական և բիզնես դասընթացների համար,
  • ՎՏԿ-ի կարողությունների զարգացման/ուսումնական ծրագրերի մասին տեղեկատվության տարածում կենտրոնի գործընկերների, այդ թվում` բուհերի, ՏՏ ընկերությունների, սկսնակ թիմերի և այլ հավանական շահագրգիռ կողմերի շրջանում,
  • դասընթացների գնահատման մեթոդաբանության մշակում և դասավանդողների աշխատանքի մշտադիտարկում,
  • ՎՏԿ ուսումնական պրակտիկայի ծրագրի մշակում և իրականացում:

Ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2014թ. հուլիսից` մեկ տարվա ընթացքում` հետագա երակարացման հնարավորությամբ:

 

Խորհրդատուն պետք է բավարարի հետևյալ որակավորման չափանիշներին և պետք է լինի/ունենա`

  • Մագիստրոսական կրթություն,
  • Կրթական ծրագրերի համակարգման կամ ծրագրերի կառավարման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
  • Հայաստանի ՏՀՏ և ԲՏ ոլորտների իմացություն,
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

Վերը շարադրված պահանջներին համապատասխանող անհատ խորհրդատուները կարող են մինչև սույն թվականի մայիսի 30-ը ներկայացնել հետաքրքրվածության գրություն և կենսագրական թերթիկ ստորև նշված հասցեով:

 

Հետաքրքրվածության հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային փոստով:

 

ՀՀ Ֆինանսների նախարարության

"Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն" պետական հիմնարկի գործադիր տնօրեն` Է. Ավետյանին

Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 1

Հեռախոս. (060) 700-343, 700-390

Ֆաքս. (037410)  545-708

Էլ. փոստ. [email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ