Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

ՎՏԿ բիզնեսի զարգացման խորհրդատու

12.06.2014

Հայտարարություն

 

Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր

No: 7963-AM

 

ՀՀ ֆինանսների նախարարության “Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն” պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի “Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության” վարկային ծրագրի շրջանակում “Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի /ՎՏԿ/ բիզնեսի զարգացման խորհրդատու” հանձնարարականի իրականացման համար խորհրդատու ընտրելու նպատակով հայտարարվում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ:

 

Այս հանձնարարականի հիմնական նպատակն է ապահովել ՎՏԿ-ի կողմից առաջարկվող բիզնեսի զարգացման ծառայությունների բարձր արդյունավետությունըª աջակցելու տեղական ընկերություններին ու ձեռնարկատերերին կենտրոնի կողմից տեխնոլոգիական օժանդակման, ինկուբացիայի և բիզնեսի զարգացման ծառայություններին մատուցմանը և Վանաձորում սկսնակ ընկերությունների էկոհամակարգի ստեղծմանը:

 

Խորհրդատուն պետք է իրականացնի հետևյալ առաջադրանքները`

  • բիզնեսի զարգացման (ներառյալ կառավարման, մարքեթինգի, ներդրումների ներգրավման և այլ թեմաներով) խորհրդատվության և մենթորային ծառայությունների տրամադրում ձեռնարկատերերին ու սկսնակ թիմերին,
  • օժանդակում սկսնակ տեխնոլոգիական թիմերի ձևավորմանը` ՎՏԿ-ի դասընթացների մասնակիցներից ու այլ մասնագետներից,
  • մենթորային ծառայությունների տրամադրում ՎՏԿ-ի սկսնակ թիմերին ու նորաստեղծ ընկերություններին,
  • ՏՀՏ և/կամ ճարտարագիտական լուծումների բացահայտում, որոնք կարող են կիրառվել Լոռու մարզի տարբեր  ոլորտներում,
  • բանակցությունների վարում արտասահմանյան և երևանյան ընկերությունների հետ Վանաձորում մասնաճյուղեր բացելու վերաբերյալ,
  • աջակցություն ՎՏԿ-ի ղեկավարին և ՁԻՀ-ին` դրամական միջոցների հավաքագրման գործում:

Ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2014թ. օգոստոսից` մեկ տարվա ընթացքումª հետագա երակարացման հնարավորությամբ:

 

Խորհրդատուն պետք է բավարարի հետևյալ որակավորման չափանիշներին և պետք է լինի/ունենա`

  • Առնվազն Բակալավրի աստիճանի կրթություն /Մագիստրոսական աստիճանը նախընտրելի է/,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բիզնեսի կառավարման կամ խորհրդատվության ոլորտում,
  • Հայաստանի տեղեկատվական  և բարձր տեխնոլոգիաների ոլորտների իմացություն,
  • Ներկայացման և բանակցային գերազանց հմտություններ,
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

Հաղորդակցման գերազանց հմտություններ, թիմային աշխատանքում ներգրավվելու կարողություն Վերը շարադրված պահանջներին համապատասխանող անհատ խորհրդատուները կարող են մինչև սույն թվականի  հունիսի 20-ը ներկայացնել հետաքրքրվածության գրություն և կենսագրական թերթիկ ստորև նշված հասցեով:

 

Հետաքրքրվածության հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային փոստով:

 

ՀՀ Ֆինանսների նախարարության

“Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն” պետական հիմնարկի գործադիր տնօրեն` Է. Ավետյանին

Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 1

Հեռախոս. (060) 700-343, 700-390

Ֆաքս. (037410)  545-708

Էլ. փոստ` [email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ