Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

«ՎՏԿ հիմնանորոգման ծրագրի ղեկավար» անհատ խորհրդատուի մրցույթ

22.12.2014


«Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հիմնանորոգման ծրագրի ղեկավար» անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ


ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի «Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում «Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հիմնանորոգման ծրագրի ղեկավար» հանձնարարականի իրականացման համար խորհրդատու ընտրելու նպատակով հայտարարվում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ:


ՎՏԿ-ի /զբաղեցնում է 5000 ք.մ. տարածք/ հիմնանորոգման ծրագրի ղեկավարը պետք է իրականացնի հիմնանորոգման աշխատանքների ընդհանուր հսկողությունը, ապահովի աշխատանքների կատարման բարձր որակը և համապատասխանությունը աշխատանքների կատարման ժամանակացույցի, նախագծանախահաշվային փաստաթղթերի, կանոնակարգերի, շինարարության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների և գործող շինարարական նորմերի հետ: 


Խորհրդատուն պետք է իրականացնի հետևյալ առաջադրանքները`

  • իրականացնի հիմնանորոգման աշխատանքների ընդհանուր ղեկավարումն ու հսկողությունը,
  • աջակցի հիմնանորոգման աշխատանքների պլանավորմանը, ժամանակացույցի կազմմանը, ռեսուրսների տեղաբաշխմանն ու կառավարմանը,
  • հետևի աշխատանքների կատարման որակին, ինչպես նաև ստուգի դրանց կատարման համապատասխանությունը նախագծերի, շինարարական նորմերի, անվտանգության չափորոշիչների, կանոնակարգերի ու տեխնիկական մասնագրերի հետ,
  • հետևի աշխատանքների կատարման ժամկետներին` ըստ հաստատված ժամանակացույցի, նախահաշվի և այլ փաստաթղթերի,
  • ստուգի և հաստատի հիմնանորոգմանը վերաբերող փաստաթղթերը` համոզվելով, որ դրանք կազմվել են նախագծերի համապատասխանությամբ,
  • վարի հիմնանորոգման ընդհանուր աշխատանքների մատյան, կատարի ամենօրյա կանոնավոր գրանցումներ ավարտված աշխատանքների մասին,
  • առաջարկի և հաստատի աշխատանքների կատարման և ավարտման ժամկետների փոփոխություններ, 
  • հաստատի ապահովագրության վկայագրերը և դրանց հետ կապված բոլոր փոփոխությունները, որոնք կապալառուն ներկայացնում է հիմնանորոգման աշխատանքների սկսման ամսաթվից առաջ,
  • ստուգի և հայտնի որակի անհամապատասխանությամբ կատարված աշխատանքների մասին,
  • ժամանակին տեղեկացնի հիմնանորոգման աշխատանքները արդյունավետ կերպով իրականացնելուն խոչընդոտող բոլոր խնդիրների մասին,
  • դադարեցնի հիմնանորոգման աշխատանքները, եթե կատարված աշխատանքները վտանգ են ներկայացնում շենքի կառուցվածքային ամրության և հուսալիության համար և 24 ժամվա ընթացքում այդ մասին տեղյակ պահի պատվիրատուին, 
  • դադարեցնի աշխատանքները, եթե դրանք իրականացվում են հաստատված նախագծերի, տեխնիկական մասնագրերի, շինարարական նորմերի խախտումներով կամ անորակ նյութերի և կոնստրուկցիաների օգտագործմամբ, և 24 ժամվա ընթացքում այդ մասին տեղյակ պահի պատվիրատուին,
  • չընդունի հիմնանորոգման աշխատանքները, եթե դրանք կատարվել են հաստատված նախագծերի, տեխնիկական մասնագրերի, շինարարական նորմերի խախտումներով կամ անորակ նյութերի և կոնստրուկցիաների օգտագործմամբ,
  • կապալառուին ներկայացնի հրահանգներ և ժամկետներ առկա թերությունների ու խախտումների շտկման համար,
  • ստորագրի կատարողական ակտեր, որոնք կապալառուն ներկայացնում է վճարում ստանալու համար, ինչպես նաև աշխատանքների ավարտումը հաստատող միջանկյալ և վերջնական ակտերը,
  • ապահովի հաղորդակցում տեխնիկական վերահսկչի, կապալառուի և պատվիրատուի միջև,
  • ստանձնի հիմնանորոգման աշխատանքների կատարման պայմանագրով սահմանված այլ հանձնարարականներ ու պարտավորություններ:


Ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2015թ. փետրվարից` մեկ տարուց ավել տևողությամբ`հիմնանորոգման աշխատանքների սկսվելուց մինչև աշխատանքների ավարտման ակտի ստորագրումը:
Խորհրդատուն պետք է բավարարի հետևյալ որակավորման չափանիշներին և պետք է լինի/ունենա`

  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում, որից 3 տարին համապատասխան ղեկավար պաշտոնում,
  • ՀՀ քաղաքաշինության նախարարության 2008թ. թիվ I - 3.01.01 «Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման հրահանգի» իմացություն,
  • Հայկական և/կամ օտարերկրյա ընկերությունների պատվերով իրականացված առնվազն 2 նմանատիպ աշխատանքների փորձ:


Վերը շարադրված պահանջներին համապատասխանող անհատ խորհրդատուները կարող են մինչև 2015թ. հունվարի 20-ը ներկայացնել հետաքրքրվածության գրություն և կենսագրական թերթիկ ստորև նշված հասցեով` նշելով ծրագրի անվանումը և այն պաշտոնը, որին դիմում եք:


Հետաքրքրվածության հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային փոստով:
ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործադիր տնօրեն` Էդգար Ավետյանին

Երևան 0010, Տիգրան Մեծի պողոտա 4, 3-րդ հարկ

Հեռախոս. (037411) 910 581, 910 590

Էլ. փոստ. [email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ