Ընթացիկ Նորություններ

Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագիր 2025

ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ), PMI Science Գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ, ուրախ է հայտարարել Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ​​ծրագիր 2025-ը:


Այս նախաձեռնությունը կոչված է խթանելու նորարարական հետազոտությունները, որոնք ուղղված են ոլորտի ներկա մարտահրավերներին՝ կամրջելով ակադեմիական հետազոտությունների և արդյունաբերության կարիքների միջև առկա բացը:

Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Ավտոմոբիլային արդյունաբերության լաբորատորիայի ղեկավար։

 

Հետաքրքրված թեկնածուները պետք է մինչև 2025թ-ի հունվարի 15-ը (ներառյալ) ներկայացնեն իրենց ինքնակենսագրականը (CV), համապատասխան փորձառությունը մանրամասնող ուղեկցող նամակ [email protected] էլ.փոստի հասցեով։


Քո նորարարական լուծումը քաղաքի կյանքը փոխելու համար

 

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

 «Քո նորարարական լուծումը քաղաքի կյանքը փոխելու համար» 


 

Վանաձորը՝ Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքը, ամենագրավիչներից ու գեղեցիկներից մեկն է: Այն ունի զարգացման լայն հնարավորություններ, որոնք անհրաժեշտ է բացահայտել։

 

Մենք փնտրում ենք նորարարական լուծումներ տեխնոլոգիական ոլորտում, որոնք առավել կբարելավեն ու նոր շունչ կտան քաղաքի կյանքին։

 

Կարևորելով երիտասարդների ներգրավվածությունը քաղաքում առկա խնդիրներին առաջադեմ լուծումներ տալու գործընթացում՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը և Վանաձորի համայնքապետարանը հայտարարում են երիտասարդական մրցույթ՝ «Քո նորարարական լուծումը քաղաքի կյանքը փոխելու համար» խորագրով։


Մրցույթն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» և «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրերի հետ համագործակցությամբ։

 

Մրցույթին կարող են մասնակցել 15-29 տարեկան երիտասարդները (անհատական կամ խմբային):

 

Մրցույթին կարող են ներկայացվել գաղափարներ և/կամ նախատիպեր, որոնք միտված կլինեն հետևյալ ոլորտներում նորարարական լուծումներին՝

  • Զբոսաշրջություն
  • Տրանսպորտ
  • Քաղաքի բրենդ
  • Շրջակա միջավայրի պաշտպանություն
  • Հանրային քննարկումներին քաղաքացիների մասնկացության թվային հարթակներ
  • Կլիմայի փոփոխություն
  • AI (Արհեստական բանակության) կիրառությունը քաղաքի կյանքում
  • և այլն

 

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է՝

  • մինչև սեպտեմբերի 23-ը ներառյալ  լրացնել հետևյալ հայտաձևը:
  • Հայտաձևին կցվող սահիկաշարում (presentation) համապարփակ ձևով ներառել առաջարկվող լուծման մանրամասները /այդ թվում՝ նպատակը (ինչպես կնպաստի քաղաքի զարգացմանը), նկարագրությունն ու նորարարական բաղադրիչը, առկայության դեպքում՝ նախատիպի լուսանկարները, հնարավորության դեպքում՝ բիզնես պլան/։

 

Մինչև սեպտեմբերի 30-ը հայտերի նախնական ուսումնասիրությամբ կընտրվեն եզրափակիչ փուլ անցնող մասնակիցները։

 

Հոկտեմբերի 3-ին եզրափակիչ փուլ անցած մասնակիցները Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի նախասրահում կազմակերպվող ցուցահանդեսային գոտում հնարավորություն կստանան 5-ական րոպե տևողության ներկայացնելու իրենց կողմից առաջարկվող լուծումների գաղափարները և/կամ նախատիպերը  տարբեր ոլորտներից ներգրավված փորձագետներին, որոնց գնահատմամբ կընտրվեն լավագույն լուծումների հեղինակները։

 

Հաղթողները կհայտարարվեն նույն օրը երեկոյան՝ «Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2024» միջոցառումների շարքի ամփոփիչ ընթրիքի ժամանակ։

 

Մասնակցե՛ք մրցույթին և ստացեք 800000, 600000, 400000 ՀՀ դրամ մրցանակներից մեկը (ներառյալ հարկերը, տուրքերը և/կամ այլ պարտադիր վճարները)։ Նախատեսվում է նաև հատուկ մրցանակ Վանաձորի համայնքապետարանի կողմից։

 

Դիմե՛ք և Ձեր ներդրումն ունեցեք Վանաձորի կյանքի բարելավման գործում։




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ