Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

Բուհերի ուսանողները դասընթացներ կանցկացնեն Գյումրու տեխնոպարկում

09.09.2014

 

 

Բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողները մեխանիկայիէլեկտրոնիկայի և հեռահաղորդակցության ոլորտի

դասընթացները կանցկացնեն Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում

 

Նոր ուսումնական տարվա ընթացքում Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (ԳՏԿ) ակտիվ համագործակցում է  բարձրագույն կրթական հաստատությունների հետ: Սեպտեմբերի 8-ից սկսած  Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) Գյումրու մասնաճյուղի, Վանաձորի մասնաճյուղի և Շիրակի Տարածաշրջանային Պետական Քոլեջի Մեխանիկայի, էլեկտրոնիկայի և հեռահաղորդակցության ոլորտի դասընթացները կանցկացվեն տեխնոպարկի ինժեներական լաբորատորիաներում՝ համաձայն բուհերի դասացուցակների:

 

Այս համագործակցության շնորհիվ ԳՏԿ-ում առկա Մեխանիկայի և Էլեկտրոնիկայի լաբորատորիաների մասնագիտական կիրառումը կօգնի տեղի բուհերի ուսանողներին փորձարկումներ կատարել գործնական միջավայրում, զուգորդել տեսական գիտելիքը գործնականի հետ և իրականացնել թիմային աշխատանքներ:

Տեղեկացնենք նաև, որ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի և բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցության շրջանակներում սեպտեմբերի 1-ից տեխնոպարկի Մեխանիկայի և Էլեկտրոնիկայի լաբորատորիաներում ԼաբՎյու ծրագրավորման վերապատրաստման դասընթացներ են անցնում ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի 10 դասախոսներ: Դասընթացների տևողությունը 3 ամիս է: Վերապատրաստման դասընթացների նպատակը դասախոսների կողմից առկա լաբորատոր սարքավորումների կիրառումն է Լաբվյու միջավայրում:


 

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագիրն իրականացվում է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից: Կենտրոնի գործունեության հիմնական նպատակներից են տեխնիկական և գործարար հմտությունների զարգացումը, տեխնոլոգիական ձեռներեցության խթանումը, ոլորտում նորարար գիտահետազոտական աշխատանքների առևտրայնացումը, նոր աշխատատեղերի ստեղծումը և այլն:


ԳՏԿ-ում գործում են մուլտիմեդիայի (Photoshop, CoralDraw, 3d max, Auto CAD, AE, Rhino, Basics of Art, խաղեր և այլ), ճարտարագիության (Մեխանիկա, Էլեկտրոնիկա և Հեռահաղորդակցություն), մաքուր տեխնոլոգիաների (Clean Technologies, Entrepreneurship, Innovation) և մոբայլ տեխնոլոգիաների  (Android և IOS ծրագրավորում, անիմացիա, խաղեր) լաբորատորիաներ: 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ