Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում անցկացվում է ամառային դպրոց

20.08.2014


Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում անցկացվում է ամառային դպրոց



Գյումրի քաղաքի ավագ դպրոցի 43 աշակերտ ներկայումս մասնակցում է ամառային դպրոցի, որը կազմակերպել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը՝ «Գյումրու տեխնոլոգիական կենտրոն»-ի շրջանակում: Ամառային դպրոցի ծրագրում ներառված են անգլերենի, ցանցային և ծրագրավորման հիմունքների դասընթացներ: Ամառային դպրոցը մեկնարկել է հունիսին և տևելու է մինչ օգոստոս ամսվա վերջ:


«Արդեն մոտ երկու ամիս է, ինչ հաճախում եմ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ամառային դպրոցի դասընթացներին: Ամառային արձակուրդներս ավելի արդյունավետ անցկացնելու նպատակով որոշեցի դիմել դասընթացներին և փորձել ուժերս այս ոլորտում: Հիմա կարող եմ վստահորեն ասել, որ, շնորհիվ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի և նրա հմուտ դասախոսական կազմի, որեշեցի շարունակել կրթությունս այս ոլորտում և հասնել նորանոր հաջողությունների»,- նշում է մասնակից Նարինե Խաչատրյանը:


«Գյումրու տեխնոլոգիական կենտրոն» ծրագիրն իրականացվում է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից: Կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները միտված են տեխնիկական և գործարար հմտությունների զարգացմանը, տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում նորարար գիտահետազոտական աշխատանքների առևտրայնացմանը, նոր տեխնոլոգիական ընկերությունների ձևավորմանը: 





Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ