Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

“ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ” ՍԵՄԻՆԱՐ & ԴԱՍԸՆԹԱՑ

04.03.2014

“ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ”

ՍԵՄԻՆԱՐ & ԴԱՍԸՆԹԱՑ

 

Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը հայտարարում են “Ռազմավարական մոտեցմամբ առաջնորդվելու առավելությունները” թեմայով  նոր սեմինարը` ս.թ.-ի Մարտի 18-ին, ժ.` 18:30-ին:

 

Սեմինարը կվարի Հայաստանում Կառավարման խորհրդատվության ինստիտուտի անդամ (IMCA), CMCE (Certificate in Management Consulting Essentials Program) մասնակից և IC (Institute of Consulting UK) կողմից հավատարմագրված կառավարման խորհրդատու, Trigon (Austrian-Germany) Consulting հայտնի ընկերության «Կազմակերպությունների զարգացում» երկամյա հեռահար աուսուցման մասնակից և ապագա փորձագետ, ինչպես նաև գործառնական փորձառություն ունեցող բիզնես խորհրդատու Կարեն Սարգսյանը:


Սեմինարի մուտքն ԱԶԱՏ է: 

 

Այսպիսով`

Ի՞նչ 

“Ռազմավարական մոտեցմամբ առաջնորդվելու առավելությունները” սեմինար

Որտե՞ղ

Հայ-հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնում

Ե՞րբ    

Մարտ 18-ին ժ. ` 18:30-20:30

 

Կարդալ ավելին`   http://www.armindia.am/arm/news_events/strategic_management_workshop/ 

 

Գրանցվելու համար խնդրում ենք լրացնել համապատասխան հայտը` մինչև Մարտի 17-ը, այցելելով http://www.aitc.am/eng/online_registration/

Այս սեմինարի շրջանակներում կազմակերպվելու է համանուն թեմայով 4-օրյա դասընթացը: Նրանք, ովքեր հետաքրքրված են հետևյալ դասընթացով կարող են մասնակցել այս սեմինարին, որի ընթացքում հնարավորություն կունենան ուղղել դասընթացի ծրագրին վերաբերող հարցերը անմիջապես դասախոսին:

 

Դասընթացի անվանում` “Ռազմավարական Կառավարում” 

Սկիզբը` Մարտ 21-ին, 2014 

Ժամերը` Երեքշաբթի և Ուրբաթ ժ. `18:30 – 21:30  

Տևողությունը` 12 ժամ/ 4 դաս 

Արժեք` 21 000 ՀՀ դրամ (ամբողջ դասընթացի արժեքը) 

Հղումը` http://www.armindia.am/eng/news_events/strategic_management/

 

Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության:  Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Հարցերի դեպքում, կարող եք զանգահարել մեզ +374 10 55 68 10 հեռախոսահամարով:

 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ