Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի Բանվոր

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Բանվոր

 

Պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2024թ-ի օգոստոսի 11 (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «ԻՔ Բանվոր»:

Հրաման 22Ա - 12․07․2024

ՀՐԱՄԱՆ N 22-Ա


Հրապարակված՝ 12․07․2024թ․

STEP «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթ 2015

18.06.2015

 

ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամը (CRDF Global), ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) բոլոր հետաքրքրված նորարարներին, սկսնակ ընկերությունների թիմերին (startups), գիտնականներին և տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցներին հրավիրում են մասնակցել STEP ծրագրի շրջանակում «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթին:


Մրցույթի նպատակն է խթանել խոստումնալից նոր տեխնոլոգիաների և սկսնակ ընկերությունների բացահայտումն ու զարգացումը Հայաստանում՝ հետևյալ ոլորտներում.

  • ՏՀՏ, ճարտարագիտություն և բարձր տեխնոլոգիաներ
  • Մաքուր տեխնոլոգիաներ
  • Գյուղատնտեսություն

Մրցույթին ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն նոր, առևտրային տեսանկյունից կենսունակ տեխնոլոգիական արտադրանքի, գործընթացի կամ ծառայության ստեղծմանը և/կամ հետագա զարգացմանը:


Մասնակցության հայտերը պետք է մինչև 2015թ. հուլիսի 28-ը ներկայացնել ՁԻՀ ([email protected] հասցեով), որտեղ կստուգվի դրանց համապատասխանությունը ներկայացված պայմաններին:


Այնուհետև վերջնական հայտերը էլեկտրոնային եղանակով ներկայացվում են CRDF Global-ին https://www.surveymonkey.com/s/step_armenia կայքէջում և ՁԻՀ` [email protected] էլ. փոստով մինչև 2015թ. օգոստոսի 8-ը, ժամը 23:59-ը (EST):


Մրցույթի մանրամասն հայտարարությունը, ներառյալ հայտերի ներկայացման կարգը, և դիմումի ձևը (անգլերեն/հայերեն) կարող եք նեռրբեռնել ստորև կամ ստանալ էլ.փոստով՝ համապատասխան նամակ ուղարկելով [email protected] հասցեով

 

Competition Announcement  


Application Form


ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ