Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

Հայտարարվում է դրամաշնորհային նոր մրցույթ

14.12.2016


Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհ. աջակցություն գործարարության զարգացմանը


«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրամիության, ինչպես նաև Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավայի Կովկասում» ծրագրի շրջանակում, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համագործակցությամբ հայտարարում է դրամաշնորհային նոր մրցույթ: 

 

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ հայտարարում է նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթ:

Նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի շրջանակում 2017, 2018/2019թ-ի ընթացքում կհատկացվի 18 դրամաշնորհ` 30.000 մինչև 50.000 եվրոյի չափով՝ նախատեսված առավելագույնը 12 ամիս տևողությամբ ծրագրերի համար:


Ծրագիրը նպատակ է հետապնդում խթանել տեխնոլոգիաների յուրացման ընթացքն ու գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացումը, ինչպես նաև խրախուսել համագործակցություն գիտության և մասնավոր հատվածի, հատկապես հայաստանյան ՓՄՁ-ների միջև:

 
Մրցույթը դրամաշնորհառուներին կաջակցի նաև իրականացնելով հետևյալ գործունեությունը. 

  • նախնական ֆինանսավորման հատկացում՝ համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված սկսնակ ընկերություններին,
  • մենթորություն, կապերի հաստատման հնարավորություններ, օգտագործողների պահանջների վրա հիմնված նորարարությունների առևտրայնացման ռազմավարությունների մասնագիտական վերլուծություններ և գործարարության զարգացում,
  • կապեր՝ պոտենցիալ ներդրողների հետ:  

Մրցույթին կարող են մասնակցել հայաստանյան ընկերությունները, որոնք ունեն տեխնոլոգիական ուղղվածություն և համապատասխան փորձ, օրինակ` ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիաների ոլորտում, առնվազն մեկ տարի գրանցված են Հայաստանի Հանրապետությունում և ի վիճակի են ապահովել անհրաժեշտ համաֆինանսավորումը: 


Հայտեր նրեկայացման վերջնաժամկետը փետրվարի 5-ն է:  Հայտերի ներկայացման վերաբերյալ մանրամասն տեղեկությունների տրամադրման նպատակով շահագրգիռ բոլոր մասնակիցների համար կկազմակերպվի ծանուցողական հանդիպում:

 
Դրամաշնորհային մրցույթին վերաբերող հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ [email protected] էլ.փոստի միջոցով կամ զանգահարելով (+37410) 219797 հեռախոսահամարով: 


ԶԼՄ-ների կողմից հարցերի դեպքում խնդրում ենք դիմել «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հաղորդակցման պատասխանատու Նունե Քոչինյանին. էլ. փոստ. [email protected], հեռ. 37410 26 99 86: 


Call for proposales Announcement IMG Matching Grants 


Call for Proposals Application form IMG Matching Grants

 

Budget template

 

Annexes Samples


IMG Application form




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ