Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

ՍՄՄ ծառայություններ - Black Box Hub


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝  Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում, հայտարարում է մրցույթ ՍՄՄ ծառայություններ մատուցող որակավորված կազմակերպությունների և անհատների համար՝ առցանց հարթակներում ՁԻՀ ԳՏԿ-ի և իր Black Box Hub-ի ներկայացվածության ապահովման համար: Նպատակն է արդյունավետորեն օգտագործել սոցիալական մեդիա հարթակները տարաբնույթ միջոցառումներին մասնակցությունը խթանելու, ապրանքանիշի տեսանելիությունը բարձրացնելու և ստեղծագործական համայնքի ներգրավվածությունը խթանելու համար:

 

 

Նպատակներ.

Այս ներգրավվածության առաջնային նպատակները ներառում են.

  • Ապրանքանիշի առաջխաղացում. Բարձրացնել ՁԻՀ ԳՏԿ-ի և իր Black Box Hub-ի ապրանքանիշի հայտնիությունը՝ սոցիալական մեդիա հարթակներում ռազմավարական արշավների միջոցով:
  • Միջոցառումների խթանում. Խթանել ՁԻՀ ԳՏԿ-ի և իր Black Box Hub-ի կողմից կազմակերպվող միջոցառումները և սեմինարները՝ հաճախելիությունն ու ներգրավվածությունը առավելագույնի հասցնելու նպատակով:
  • Համայնքի ներգրավվածություն. Ստեղծել կենսունակ առցանց համայնք՝ խթանելով համագործակցությունները և ակտիվությունը։
  • Տվյալների վերլուծություն. Իրականացնել արդյունքների վերլուծություն՝ սոցիալական մեդիա  ռազմավարությունների արդյունավետության գնահատման միջոցով։

 

Պարտականությունների շրջանակը.

Սոցիալական մեդիա մարքեթինգի ծառայությունները պետք է ներառեն հետևյալը.

  • Սոցիալական մեդիայի ռազմավարություն. Մշակել սոցիալական մեդիայի համապարփակ ռազմավարություն և ժամանակացույց՝ ՁԻՀ ԳՏԿ-ի և իր Black Box Hub-ի նպատակներին հմապատասխան:
  • Բովանդակության ստեղծում. Ստեղծել գրավիչ բովանդակություն սոցիալական մեդիա հարթակների համար, ներառյալ տեքստը, պատկերները և տեսանյութերը:
  • Պլատֆորմի կառավարում. Կառավարել և պարբերաբար թարմացնել բովանդակությունը սոցիալական մեդիայի հիմնական հարթակներում, ինչպիսիք են Facebook-ը, Instagram-ը, Telegram-ը, Twitter-ը և LinkedIn-ը:
  • Համայնքի կառուցում. ակտիվորեն ներգրավվել առցանց համայնքի հետ՝ արձագանքելով մեկնաբանություններին, հաղորդագրություններին և խթանել առցանց դրական միջավայրը:
  • Գովազդային արշավներ. նախագծել և իրականացնել սոցիալական մեդիայի գովազդային արշավներ՝ որոշակի լսարաններին հասնելու և իրադարձությունների հայտնիությունը խթանելու համար:
    Վերլուծություն և հաշվետվություն. տրամադրել կանոնավոր հաշվետվություններ սոցիալական մեդիայի կատարողականի վերաբերյալ, ներառյալ հիմնական չափումները և բարելավման առաջարկությունները:

 

Հայտի ներկայացման պահանջներ.

Հետաքրքրված կազմկերպություններից և անհատներից պահանջվում է ներկայացնել համապարփակ հայտեր, ներառյալ.

  • Ընկերության նկարագիր. Աշխատանքային փորձ սոցիալական մեդիա մարքեթինգային ծառայությունների ոլորտում:
  • Սոցիալական մեդիա ռազմավարության օրինակներ. Ներկայացնել նախորդ հաջողված սոցիալական մեդիա արշավները, որոնք վերաբերում են մշակութային կամ տեխնոլոգիական ընկերություններին:
  • Տեխնիկական մոտեցում. Ծրագրի նպատակների իրականացման մանրամասն մեթոդաբանություն և մոտեցում:
  • Ժամանակացույց. Իրատեսական ժամանակացույց սոցիալական մեդիայի մարքեթինգային ռազմավարության իրականացման համար:
  • Ամսական բյուջե. գնահատված ծախսերի մանրամասն դասակարգում, ներառյալ գովազդային արշավների իրականացումը, կառավարումը և հաշվետվությունների ներկայացումը:
  • Հղումներ. Կոնտակտային տվյալներ նախորդ հաճախորդներից (առնվազն երեքը), որոնց համար տրամադրվել են նմանատիպ ծառայություններ:

 

Գնահատման չափանիշներ.

Առաջարկները կգնահատվեն հետևյալ չափանիշների հիման վրա.

  • Փորձի համապատասխանություն. մշակութային կամ տեխնոլոգիական կազմակերպությունների հետ աշխատանքային հաջողված փորձ:
  • Տեխնիկական արդյունավետություն. սոցիալական մեդիայի տարբեր հարթակներ արդյունավետ օգտագործելու փորձ:
  • Ստեղծարարություն. նախորդ արշավներում դրսևորված նորարարություն և կրեատիվություն:
  • Ներկայացվող բյուջե. առաջարկվող բյուջեի ողջամիտությունն ու թափանցիկությունը:
  • Ժամանակացույց. Ծրագրի իրականացման իրատեսական ժամկետներ:

 

Հայտերի ներկայացման համար խնդրում ենք անցնել հղումով՝ https://bit.ly/3SGROVR

 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 08/04/2024 (ներառյալ):

 

Հարցերի դեպքում խնդրում ենք գրել [email protected] էլ․հասցեին։




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ