Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

Անհատ խորհրդատուի ընտրության նպատակով հայտերի ներկայացման հրավեր

09.02.2016


Անհատ խորհրդատուի ընտրության նպատակով հայտերի ներկայացման հրավեր 


Հայաստանի Հանրապետությունը վարկ է ստացել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ/IBRD) կողմից` «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի» համար (հետայսու` Ծրագիր) և նպատակ ունի ծրագրային միջոցների մի մասն օգտագործել խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար: 


Ծրագիրն ունի 4 բաղադրիչ` (i) Բաղադրիչ 1` Առևտրի խթանման և որակի համակարգի արդյունավետության բարելավում, (ii) Բաղադրիչ 2` Ներդրումների և արտահանման խթանում, (iii) Բաղադրիչ 3` Որակի ազգային ենթակառուցվածքի արդիականացում և  (iv) Բաղադրիչ 4` Ծրագրի կառավարում և մոնիթորինգ և գնահատում:  


Ենթաբաղադրիչ 2.3-ի նպատակն է` (i) աջակցել տեղական արդյունաբերության արդիականացմանը, (ii) ուժեղացնել հարաբերություններն առկա արդյունավետություն ապահովող, բարձր ավելացված արժեք ունեցող օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) իմաստով և խթանել նոր ՕՈՒՆ պոտենցիալը և (iii) խթանել արդյունաբերություն-ակադեմիա համագործակցությունը:


Այս ենթաբաղադրիչը ներառում է երկու գործիք, այն է` (i) քլասթերների զարգացման ՊՄԳ-ներ (Պետական-մասնավոր գործընկերություններ /PPP/), որոնք կուժեղացնեն արդյունաբերական քլասթերները և (ii) հետազոտության և հմտությունների զարգացման ՊՄԳ-ներ, որոնք ուղղված կլինեն արդյունավետություն ապահովող ՕՈՒՆ-ին (նախ և առաջ բարձր տեխնոլոգիական)՝ նպատակ ունենալով ուժեղացնել երկրում վերջիններիս ներգրավման մակարդակը և խթանելու համար կարողությունների զարգացումը՝ միջազգային ընկերությունների և ակադեմիայի միջև համատեղ ծրագրերը ֆինանսավորելով: 


Ընտրող հանձնաժողովն անկախ հանձնաժողով է, որը կազմված կլինի ՀՀ և օտարերկրյա մասնագետներից` մասնավոր հատվածից, ակադեմիայից և կիրառական հետազոտական ոլորտից: 
Սույն հանձնարարականի նպատակն է ապահովել պետական-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) լավորակ նախաձեռնությունների թափանցիկ ընտրությունը, այդ թվում նաև Հայեցակարգային փաստաթղթերի և Ամբողջական առաջարկների գնահատումը:

Հանձնարարականի տևողությունը մեկ տարի է` երկարացման հնարավորությամբ:

 

Ուստի ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և ՀՀ ֆինանսների նախարարության “Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի  կառավարման կենտրոն” ՊՀ-ն հրավիրում են պահանջներին համապատասխանող բոլոր անհատ խորհրդատուներին ներկայացնել ծառայությունների մատուցման առնչությամբ հետաքրքրվածության իրենց հայտերը: 


Հետաքրքրված անհատ խորհրդատուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական թերթիկ, ինչպես նաև այլ տեղեկատվություն` մատնանշելով, որ վերջիններս ունեն համապատասխան որակավորում և փորձ վերոնշյալ ծառայությունների մատուցման համար:


Որակավորման պահանջներ

Հանձնարարականի իրականացման համար կվարձվի անհատ խորհրդատու/խորհրդատուներ, որը պետք է ունեն՝

  • Բարձրագույն կրթություն բիզնեսի/ֆինանսական կառավարման, տնտեսական զարգացման և/կամ հարակից ոլորտներում:
  • Ենթակառուցվածքների զարգացման, քաղաքականության զարգացման, քլասթերների և արդյունաբերության զարգացման նախաձեռնությունների և մասնավոր հատվածի զարգացմանը վերաբերող այլ  ոլորտում աշխատելու առնվազն 10 տարվա փորձ:
  • Պետական-մասնավոր գործընկերության (PPP) համագործակցության մոդելների հիմնավոր ընկալում և նման նախաձեռնությունների հետ աշխատելու փորձ։
  • Արդյունաբերություն-ակադեմիա համագործակցության ծրագրի մշակման և/կամ իրականացման փորձ և գիտելիքներ: 
  • Արդյունաբերական քլասթերների և քլասթերների զարգացման  մոտեցումների մասին գիտելիքներ և պատկերացում:
  • Տեղական տնտեսական միջավայրի իմացություն. ՀՀ մասնավոր և պետական հատվածի հետ համագործակցության փորձը կդիտարկվի որպես առավելություն: 
  • Անգլերեն լեզվով գրավոր և բանավոր հաղորդակցվելու արտակարգ հմտութուններ:
  • Համակարգչային գրագիտություն:

Հետաքրքրված խորհրդատուներին խնդրում ենք հատուկ ուշադրություն դարձնել Համաշխարհային Բանկի «Ուղեցույցի՝ ՎԶՄԲ փոխառությունների եւ ՄԶԱ վարկերի և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային Բանկի Փոխառուների կողմից Խորհրդատուների ընտրություն եւ աշխատանքի ընդունում» պարբերություն 1.9-ին (Խորհրդատուների ուղեցույց), որտեղ շարադրված է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:

 

Անհատ խորհրդատուի ընտրությունը կիրականացվի համաձայն  2011թ. հունվարին հաստատված «Համաշխարհային բանկի Վարկառուների կողմից ՎԶՄԲ վարկերի և ՄԶԸ վարկերի ու դրամաշնորհների շրջանակում խորհրդատուների ընտրության և վարձելու ուղեցույցներ», շրջանակներում սահմանված Բաժին V-ում ներկայացված Անհատ խորհրդատուների ընտրության մեթոդի ընթացակարգերի համաձայն:  


Հետաքրքրված անհատ խորհրդատուները հավելյալ տեղեկատվություն ստանալու նպատակով կարող են դիմել ստորեւ ներկայացված հասցեով տեղական ժամանակով  09:00-ից 18:00 ընկած ժամանակահատվածում:

Հետաքրքրվածության հայտերը պետք է ներկայացվեն ստորև ներկայացված հասցեով (անձամբ, կամ փոստով, կամ էլ-փոստով) մինչև 2016 թ. փետրվարի 19-ը, ժամը 18:00:  


ՀՀ ֆինանսների նախարարության 

“Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն” ՊՀ 

Գործադիր տնօրեն

պրն. Էդգար Ավետյանին

Հասցե` Տիգրան Մեծ 4, 3-րդ հարկ, Երևան, ՀՀ 

Հեռ` (374-11) 91 05 81

Էլ-փոստ` [email protected]  






Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ