Ընթացիկ Նորություններ

Ներգրավվող արվեստագետներ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հրավիրում ենք Հայաստանում բնակվող արտիստների ուշադրությունը․ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է տաղանդավոր արտիստների՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում։

Վեբ կայքերի մշակման ծառայություններ - Black Box Hub

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ)՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում հայտարարում է ամրագրման/տոմսերի վաճառքի համակարգի ինտեգրմամբ, լիարժեք գործող էլեկտրոնային առևտրի կայքի ստեղծման մրցույթ՝ Վեբ կայքերի մշակման ծառայություններ մատուցող որակավորված կազմակերպությունների համար: 

Հետազոտական նախագծերի նախատիպավորման հիմունքներ

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Հզորացնելով ճարտարագիտությունը» դասընթացների շարք

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) կողմից՝ PMI Science գիտահետազոտական կենտրոնի աջակցությամբ իրականացվող «Հզորացնելով ճարտարագիտությունը» դասընթացների շարքի շրջանակում հայտարարվում է «Հետազոտական նախագծերի նախատիպավորման հիմունքներ» անվճար դասընթացի հայտերի ընդունման մեկնարկը:

 

Դասընթացն իրականացվելու է PMI Science գիտահետազոտական կենտրոնի ժամանակակից սարքավորումներով հագեցած կրթական լաբորատորիայում (հասցեն՝ ք․ Երևան, Տերյան 105, ՀԱՊՀ 13-րդ մասնաշենք)։

Դասընթացների տևողությունը 4 շաբաթ է, շաբաթական 2 դաս, յուրաքանչյուրը՝ 2,5 ժամ։ Մեկնարկը՝ դեկտեմբերի 5։

 

Այս դասընթացը նախատեսված է տեխնոլոգիական ոլորտի ասպիրանտուրայի ուսանողների, ասպիրանտների, գիտական աշխատողների, հետազոտողների և գիտնականների համար։

 

Տեղերը սահմանափակ են: Մասնակիցների ընտրությունը կիրականացվի հարցազրույցի հիման վրա՝ ըստ առաջնայնության:

 

Դասընթացի հաջող ավարտից հետո մասնակիցները կստանան վկայականներ։

 

Մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը, ժ․ 23։59 (Երևանի ժամանակով)՝ լրացնելով առցանց հայտաձևը:

 

Խնդրում ենք դիմելուց առաջ ծանոթանալ Անձնական տվյալների հավաքագրման վերաբերյալ սույն ծանուցմանը։

 
 


Դասընթացի նկարագիրը՝

 

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՏԻՊԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՈՒՆՔԵՐ

 

Նպատակը՝ ներկայացնել հետազոտական նախագծերի նախատիպավորման (Prototyping) կարևորությունը, ծանոթացնել նախատիպավորման համար կիրառվող հիմնական սարքա-ծրագրային գործիքակազմերին, ինչպես նաև Հայաստանում առկա նախատիպավորման հնարավորություններին։

 

Նկարագիրը՝ դասընթացը նախատեսված է տեխնոլոգիական ոլորտի ասպիրանտուրայի ուսանողների, ասպիրանտների, գիտական աշխատողների, հետազոտողների և գիտնականների համար, ովքեր ցանկանում են իրենց հետազոտական մշակումները նախ վերածել լաբորատոր նախատիպերի, ապա արտադրական մոդելի։

Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան նախատիպավորման մեթոդներին և ժամանակակից գործիքներին։ Դասընթացի արդյունքում ձեռք բերված գիտելիքների և հմտությունների կիրառմամբ մասնակիցները կկարողանան ճշգրիտ գնահատել և ընտրել իրենց նախագծերի նախատիպավորման համար առավել նպատակահարմար մեթոդները, նյութերը և գործիքակազմը։

 

 


Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 094467322 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ