Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

PR ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է Հանրային իրազեկման և հասարակայնության հետ կապերի (PR) պատասխանատու:  

 

Աշխատանքային պարտականություններ՝

  • ՁԻՀ և ՁԻՀ կենտրոնների ծրագրերի/միջոցառումների մասին հրապարակումների համար տեղեկատվության պարբերական հավաքագրում, հրապարակումների պատրաստում և տարածում՝ համապատասխան կայքերի, սոցիալական հարթակների և/կամ էլեկտրոնային փոստի միջոցով։
  • Համագործակցություն ծրագրերի/միջոցառումների շրջանակում ներգրավված SMM/PR այլ մասնագետների հետ, հավաքագրված տեղեկատվության ժամանակին փոխանցում։ Պատրաստվող նյութերի վերաբերյալ հետադարձ կապի ապահովում։ Հրապարակումների օրացույցի վարում։
  • Ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ նյութերի (հակիրճ նկարագիր, լուսանկար և այլն) պատրաստում և հանրայնացման ապահովում։
  • Սոցիալական էջերին ուղղվող հաղորդագրությունների արագ արձագանքման ապահովում։
  • Գործընկերային և/կամ հովանավորչական փաթեթներում նշված հանրային իրազեկման պարտավորվածությունների իրականացման ապահովում և մշտադիտարկում։ 
  • Սոցիալական հարթակներում տեղադրված հրապարակումների դիտումների և տարածումների (share) մշտադիտարկում։ 
  • Տպագիր և այլ հրապարակային նյութերում ՁԻՀ-ի մասին հիշատակման և  տարբերանշանների կիրառման կարգի պահպանման ապահովում և մշտադիտարկում։
  • ԶԼՄ-ների հետ սերտ համագործակցության ապահովում։ Մամուլի հաղորդագրությունների պատրաստում և տարածում։ Լուսաբանումներում տեղեկատվության իսկության, կիրառվող նկարների և տարբերանշանների օգտագործման մշտադիտարկում  և, անհրաժեշտության դեպքում, շտկման ապահովում։
  • Լուսաբանումների մոնիտորինգի իրականացում, պարբերական հաշվետվությունների ներկայացում։
  • Հանրային իրազեկման մակարդակի որակական և ծավալային առաջխաղացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում։

 

Անհրաժեշտ հմտություններ և ունակություններ՝

  • Սոցիալական ցանցերում էջերի կառավարման ունակություն և փորձառություն (առնվազն՝ Facebook, Twitter, LinkedIn, Instagram);
  • Կայքերի ադմինիստրատիվ կառավարման նվազագույն գիտելիքների և փորձառության առկայություն;
  • Որակյալ և թիրախավորված բովանդակության մշակման և հրապարակման փորձառություն; 
  • Համայնքի և էջի հետևորդների հետ կապի ու երկկողմանի շփման ապահովման ունակություններ; 
  • ԶԼՄ ներկայացուցիչների հետ գործընկերային կապերի առկայություն կամ ստեղծման կարողություն;
  • Լուսանկարահանման և լուսանկարների մշակման տարրական հմտությունների առկայություն;
  • Բարձրագույն կրթություն;
  • Հայերենի և անգլերենի՝ գերազանց, ռուսերենի՝ վարժ իմացություն (գրավոր և բանավոր)։

 

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) և ուղեկցող նամակը [email protected] հասցեին՝ վերնագրի մեջ նշելով «PR»:

 

Հայտերն ընդունվում են մինչև 2021թ-ի դեկտեմբերի 10-ը (ներառյալ)։






Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ