Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

Մեկնարկել է Հանրային Մասնավոր Համագործակցության ծրագիրը

16.10.2015

Մեկնարկել է Հանրային Մասնավոր Համագործակցության ծրագիրը


Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և ՀՀ կառավարությունը Համաշխահային Բանկի աջակցությամբ սկսում են Հանրային Մասնավոր Համագործակցության (ՀՄՀ) ծրագիրը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների, Բարձր տեխնոլոգիաների և Ճարտարագիտության ոլորտների համար:


ՀՄՀ նախաձեռնությունները իրականացվելու են հետևյալ երկու ուղղություններով՝ Քլասթերային զարգացում և Գիտահետազոտական, հմտությունների զարգացում: 

  • Քլասթերային զարգացման ՀՄՀ-ը նպատակ են հետապնդում ամրացնելու Հայաստանում ներքին  արդյունաբերության քլասթերները: 
  • Գիտահետազոտական և հմտությունների զարգացման ՀՄՀ-ը նպատակ ունեն խթանելու բարձր արդյունավետություն ապահովող Օտարերկրյա Ուղղակի Ներդրումները(ՕՈւՆ) հիմնականում բարձր տեխնոլոգիաների ոլորտում և աջակցելու տեղական մասնագետների հմտությունների զարգացմանը:

Այս համագործակցության ծրագրերը նպատաակ ունեն հայկական ուսումնական հաստատությունների գիտահետազոտական ինստիտուտների, ակադեմիայի և անդրազգային կազմակերպությունների և այլ կողմերի միջև համատեղ ծրագրերի միջոցով խթանել նորարարությունը:Հետաքրքրված կողմերին հրավիրում եք մասնակցության հայտ ներկայացնել ՀՄՀ  ֆինանսավորման համար: Ֆինանսավորման նվազագույն շեմը մեկ նախաձեռնության համար կազմում է 300.000 ԱՄՆ դոլլարին համարժեք դրամ: Այսինքն առաջարկվող յուրաքանչյուր նախաձեռնության ընդհանուր ֆինանսավորումը պետք է կազմի 600.000 ԱՄՆ դոլլարին համարժեք դրամ, որից հայտատու կոնսորցիումի համաֆինանսավորումը պետք է կազմի ոչ պակաս, քան ընդհանուր գումարի 50%-ը:


Ծրագրին դիմելու կարգը և լրացուցիչ մանրամասներ կարող եք գտնել այս հղմամբ։ 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ