Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

PMI - ARDUINO TRAINING


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

"Ձեռնարկությունների ինկուբատոր" հիմնադրամը (ՁԻՀ)՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՃԼ) հետ համատեղ և PMI Science-ի աջակցությամբ հայտարարում են «Arduino Application» անվճար դասընթացի հայտերի ընդունումը։

 

Դասընթացն իրականացվելու է PMI Science R&D կենտրոնի՝ ժամանակակից սարքավորումներով հագեցած կրթական լաբորատորիայում։

 

 




Դասընթացների մեկնարկը՝ սույն թվականի դեկտեմբերի 1-ից։

 

Նպատակը՝ Ծանոթանալ Arduino կարգավորիչների աշխատանքի սկզբունքներին և գործնական կիրառություններին։

 

Նկարագիրը՝ Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան Arduino հարթակին և նրա ծրագրավորման հրամանների համակարգին, ինչպես նաև կսովորեն մշակել ալգորիթմներ, իրականացնել տվյալների հավաքագրում և համակարգերի կառավարում՝ գործնական օրինակների լուծման միջոցով։ Arduino կարգավորիչների գործնական կիրառություններին ծանոթանալը հնարավորություն կտա նախագծել և կառավարել տարատեսակ ինժեներական ավտոմատացված համակարգեր (ռոբոտ, անօդաչու թռչող սարք, խելացի տուն և այն)։

 

Դասընթացի տևողությունը՝ 3 շաբաթ (շաբաթական՝ 3 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ, ընդհանուր՝ 18 ժամ)։

 

Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել մինչև ս.թ. նոյեմբերի 26-ը, լրացնելով հետևյալ հղմամբ հայտաձևը՝  https://bit.ly/3lVhpZA

 

Տեղերը սահմանափակ են:

 

Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կստանան վկայականներ։

 

Խնդրում ենք դիմելուց առաջ ծանոթանալ Անձնական տվյալների հավաքագրման վերաբերյալ սույն ծանուցմանը։

 

 

 

Մանրամասն տեղեկությունների համար՝

զանգահարել (010) 566375 հեռախոսահամարով

գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:

 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ