Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

«Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» պիլոտային ծրագիր

 


Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ),  Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ՀԱՃԼ), Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ), Ինժեներական քաղաքի հետ համատեղ և PMI Science-ի օժանդակությամբ ձեռնարկում են աննախադեպ ծրագրի իրականցում։



2018-2019 ուս. տարվա համար հայտարարվում է «Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» պիլոտային ծրագրի մեկնարկը, որին մասնակցելու համար կարող են հավակնել Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների և էլեկտրոնիկայի ինստիտուտի առաջին և երկրորդ կուրսի առկա մագիստրոսական կրթական ծրագրով ուսանող այն անձիք,  ում ՄՈԳ-ը կազմում է 80 և ավելի:



Նախաձեռնության նպատակն է պոլիտեխնիկական համալսարանում կրթել ինժեներների նոր սերունդ՝ ոլորտի աջակցությամբ մշակված կրթական ծրագրի շրջանակներում։

 «Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» ծրագրի նպատակն է՝ պատրաստել ինժեներներ, ովքեր կտիրապետեն տարաբնույթ համակարգերի մշակման բաղադրիչներին և ամբողջական համակարգերի ձևավորման գործառույթներին, ինժեներներ, ովքեր ընդունակ են հասկանալ, փոխկապակցել համակարգի ձևավորման մաս կազմող բոլոր բաղադրիչները և  իրականացնել համակարգային համալիրների կառավարում, ինչպես նաև ինտեգրել բոլոր ենթաբաղադրիչներն իրար փոխլրացնող և արդյունավետ համակարգերում։ Պիլոտային ծրագրի արդյունավետ իրականացումը կստեղծի բոլոր նախադրյալները 2019-2020 ուս.տարուց «Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» նոր մագիստրոսական ծրագրով ընդունելության կազմակերպման համար:



«Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» ծրագրին մասնակցության դիմում-հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացվեն մինչև սույն թվականի հոկտեմբերի 19-ը ներառյալ, լրացնելով հետևյալ առցանց հայտադիմումը՝

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeTJlBdh-KAGke-Frn-4FxqilaraTFF2C9M88DY4jNmozcwKw/viewform?usp=pp_url

 

Ծրագրին դիմելու կարգի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։


Ծրագրի շահառու, թվով 15 լավագույն թեկնածուների ընտրությունը կկատարվի է ընտրող հանձնաժողովի կողմից՝ ներկայացված դիմում-հայտի, ՄՈԳ-ը հաստատող տեղեկանքի, հիմնարար գիտելիքների ստուգման թեստի և հարցազրույցի արդյունքների ընդանուր ամփոփման հիման վրա: Ընտրված 15 թեկնածուները կստանան միանվագ կրթաթոշակ 500000 դրամի (պայմանագրային) չափով։

 


«Արդյունաբերական և համակարգային ինժեներություն» պիլոտային ծրագիրը նախատեսվում է իրականացնել ֆակուլտատիվ դասընթացների ձևով, որի արդյունքում մասնակից ուսանողները կստանան համապատասխան ձևի սերտիֆիկատ (վկայագիր):

 

Դասընթացները կվարեն ինժեներական ոլորտի լավագույն մասնագետները: Տեղի կունենան նաև սեմինար քննարկումներ, աշխատաժողովներ ոլորտի հրավիրված փորձագետների մասնակցությամբ:


Հարցերի դեպքում խնդրում ենք գրել [email protected] էլ. հասցեին կամ զանգահարել 010 566375 հեռախոսահամարով:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ