Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

Ասպիրանտների աջակցության ծրագիր 2022

 

 

Միջազգային հայտերի ընդունման հայտարարություն

Ասպիրանտների աջակցության ծրագիր 2022

 

Սիրով հրավիրում ենք Հայաստանյան և արտերկրի բուհերի ու հետազոտական ինստիտուտների ասպիրանտներին դիմելու Ասպիրանտների աջակցության 2022 թվականի ծրագրին: Ծրագիրն իրականցվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ և նպատակ ունի աջակցել երիտասարդ գիտնականներին՝ տրամադրելով ֆինանսավորում և օժանդակություն իրենց հետազոտական և գիտական նախագծերի համար։ 2018թ-ից 12 համալսարանների և հետազոտական ինստիտուտների 40 ասպիրանտներ արդեն ներգրավվել են ծրագրում՝ գրանցելով հսկայական առաջընթաց իրենց հետազոտություններում։


Ոլորտներ 

2022թ-ի Ասպիրանտների աջակցության ծրագրին կարող են դիմել ասպիրանտներ, որոնց հետազոտական և գիտական նախագծերն առնչվում են հետևյալ ոլորտներին՝

  • Նյութագիտություն, կայուն նյութեր, մագնիսական հատկություններով նյութեր
  • Այլընտրանքային էներգիայի ոչ-էլեկտրոնային աղբյուրներ
  • Ջերմային ու ջերմահաղորդիչ տեխնոլոգիաներ
  • Նեյրոգիտություն, սենսորային փորձառություն, սենսորային տեխնոլոգիաներ
  • Աերոզոլային գիտություն և տեխնոլոգիաներ
  • Բուսաբանություն և ագրոնոմիա
  • Թունաբանական մեթոդաբանություն
  • Կիրառական ու փորձարարական ֆիզիկա
  • Արդյունաբերական և համակարգային ինժեներիա, էլեկտրոնային ինժեներիա, նախատիպավորում
  • Մաթեմատիկա, մաթեմատիկական մոդելավորում, տվյալագիտություն
  • Վերլուծական քիմիա:

 

Համապատասխանության չափանիշներ

Հայտատուները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին.

  • Աշխարհի տարբեր հետազոտական ինստիտուտներից կամ համալսարաններից որևէ մեկում ասպիրանտ կամ հայցորդ,
  • Ներկայացնեն հետազոտական աշխատանք, որը համատասխանում է Ծրագրի ոլոտներին/բովանդակությանը։

Նախընտրական փուլը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի՝ իրենց հետազոտական նախագիծը ներկայացնելու նպատակով։ Հայտերի մեծ թվի պատճառով, ցավոք, Ծրագրի նախնական փուլը չհաղթահարած թեկնածուների հետազոտական նախագծի առաջարկների վերաբերյալ որակական հետադարձ կապ չի տրամադրվի։



Առավելություններ

Ծրագրի շրջանակում ընտրված մինչև 10 ասպիրանտներ իրենց հետազոտական ծրագրերն իրականացնելու համար կսկսեն ակտիվ համագործակցել կազմակերպիչների հետ իրենց հետազոտական ծրագրերի շրջանակում՝ ամսական շուրջ 360,000 ՀՀ դրամի չափով ֆինանսավորում ստանալով (ներառյալ բոլոր հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները): Համագործակցությունը կշարունակվի առավելագույնը 12 ամիս՝ առաջընթացի գնահատման հիման վրա, փուլային համախմբված (lump-sum) վճարումներով:

 

Շահառուները կներգրավվեն «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից իրականացվող ընթացիկ գիտական նորարարական նախագծերում, ինչպես նաև հնարավորություն կստանան մասնակցելու համայնքային բացառիկ միջոցառումների և համագործակցելու ոլորտի փորձառու մասնագետների և մենթորների հետ։

 

Ինչպե՞ս դիմել

Հետաքրքրված թեկնածուները պետք է լրացնեն առցանց հայտադիմումը՝ կցելով հետևյալ փաստաթղթերը.

  • Ասպիրանտի/հայցորդի և գիտական ղեկավարի ինքնակենսագրությունները (CV)
  • Գիտական ղեկավարի կողմից աջակցության նամակ,
  • Հետազոտական նախագծի առաջարկը՝ Հավելված 1-ում նշված կառուցվածքին համապատասխան:

Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն անգլերենով։

 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս. թ. հունիսի 15-ը, ժ. 23։59։


Ծանուցում. Տեղեկացնում ենք, որ հայտադիմումը լրացնելու համար անհրաժեշտ է ունենալ Google-ի հաշիվ։

 

Խնդրում ենք դիմելուց առաջ անպայման կարդալ սույն Գաղտնիության ծանուցումը։

 


Լրացուցիչ հարցերի դեպքում.

Հեռ. +374 11 219797; էլ. փոստ՝ [email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ