Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

Կայացավ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի պաշտոնական բացումը

13.09.2014

 

Կայացավ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի պաշտոնական բացումը

 

Սեպտեմբերի 13-ին կայացավ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) պաշտոնական բացումը, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: 

 

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում: Կենտրոնի գործունեության հիմնական նպատակներն են տեխնիկական և գործարար հմտությունների զարգացումը, տեխնոլոգիական ձեռներեցության խթանումը, ոլորտում նորարար գիտահետազոտական աշխատանքների առևտրայնացումը, նոր աշխատատեղերի ստեղծումը և այլն:


 

Հյուրերը շրջեցին տեխնոլոգիական կենտրոնում, ծանոթացան կենտրոնի ներկայիս և առաջիկա ծրագրերին, որոնք հիմնականում իրականացվում են կրթության և գործարարության խթանման ուղղություններով: Հյուրերը այցելեցին ուսումնական և գիտահետազոտական լաբորատորիաներ ու լսարաններ, ինչպիսիք են ճարտարագիտության, մուլտիմեդիայի, մաքուր տեխնոլոգիաների և Technology&Science Dynamics լաբորատորիաները, ականատես եղան սկսնակ ընկերությունների ձևավորմանն ուղղված Startup ակումբի հանդիպմանն ու սեմինարին, որտեղ ոչ ֆորմալ շփումների արդյունքում ստեղծվում են գաղափարահեն թիմեր, ինչն էլ հիմք է հանդիսանում սկսնակ ընկերությունների ձևավորման համար:

 

Տեխնոլոգիական կենտրոնում առկա են նաև ոլորտի ընկերությունների համար ժամանակակից, բարձրորակ ենթակառուցվածքներով հագեցած գրասենյակային տարածքներ, որտեղ արդեն իսկ տեղակայված ընկերությունները (Դ-Լինկ, ՋիԷնՍի-Ալֆա, ի-Վորկս և այլն) այցելուներին ներկայացրեցին իրենց գործունեությունը և հետագա ծրագրերը:


Ներկայումս Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը սերտորեն համագործակցում է բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի, Վանաձորի մասնաճյուղի և Շիրակի Տարածաշրջանային Պետական Քոլեջի Մեխանիկայի, էլեկտրոնիկայի և հեռահաղորդակցության ոլորտի դասընթացները անցկացվում են տեխնոպարկի ինժեներական լաբորատորիաներում՝ համաձայն բուհերի դասացուցակների: Կենտրոնում դասընթացներ են կազմակերպվում նաև ՏՏ, մաքուր տեխնոլոգիաների, ճարտարագիտության, հեռահաղոր­­դակ­­ցության, մուլտիմեդիայի, մոբայլ տեխնոլոգիաների և այլ ոլորտներում՝ տարածաշրջանի առաջադեմ երիտասարդների կրթական հմտությունները և գիտելիքները զարգացման նպատակով: 





Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ