Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

NVIDIA «Խոր ուսուցման հիմնարար գիտելիքներ» դասընթաց 2022

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

NVIDIA խոր ուսուցման ինստիտուտը (Deep Learning Institute, DLI) և ԵՊՀ-ի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ, հրավիրում են մասնակցելու «Խոր ուսուցման հիմնարար գիտելիքներ» դասընթացին, որը տեղի կունենա փետրվարի 12-ին և 13-ին ԵՊՀ-ում (երկու օր, օրական 4 ժամ տևողությամբ)։

 

Դասընթացը նախատեսված է առաջադեմ և նորարարական մտածողությամբ ոլորտում սկսնակ ուսանողների, գիտաշխատողների և հետազոտողների համար։ Այն կվարի ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի դասախոս Լիլիթ Յոլյանը, ով որակավորված է որպես NVIDIA DLI դեսպան։ 

 

Դասընթացի ընթացքում մասնակցիները հնարավորություն կունենան սովորելու խոր ուսուցման վերաբերյալ հիմնարար հմտություններ։ Խոր ուսուցման ներածական մասից հետո մասնակիցները կհմտանան նաև խոր ուսուցման ծրագրերի ստեղծման ու մշակման որոշակի տարրերի ուղղությամբ՝ պատկերների դասակարգում (image classification), առարկաների ճանաչում (object detection), նեյրոնային ցանցերի բարելավում և այլն։ Դասընթացի ավարտին մասնակիցները հասանելիություն կունենան նաև հավելյալ ռեսուրսների՝ իրենց սեփական խոր ուսուցման նոր ծրագրերը ստեղծելու համար։

 

Մասնակցության նախապայմաններն են.

Դասընթացը նախատեսված է սկսնակների համար, ովքեր արդեն ունեն Python-ի օգտագործման նախնական փորձառություն և վարժ տիրապետում են անգլերենին։

 

Գրանցվելու վերջնաժամկետը՝ փետրվարի 10-ը ներառյալ։

 

Գրանցվելու համար այցելե՛ք այստեղ:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ