Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի Բանվոր

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար փնտրում է Բանվոր

 

Պայմաններին բավարարող բոլոր հետաքրքրված անձինք կարող են մինչև 2024թ-ի օգոստոսի 11 (ներառյալ) ուղարկել իրենց ինքնակենսագրականը [email protected] հասցեին՝ վերնագրի հատվածում նշելով՝ «ԻՔ Բանվոր»:

Հրաման 22Ա - 12․07․2024

ՀՐԱՄԱՆ N 22-Ա


Հրապարակված՝ 12․07․2024թ․

Armenia StartUp Cup 2016 Ազգային Առաջնությունը փնտրում է մենթորների

29.08.2016


Armenia StartUp Cup 2016 Ազգային Առաջնությունը փնտրում է մենթորների


Armenia StartUp Cup 2016 Ազգային Առաջնությունը փնտրում է հաջողակ ձեռնարկատերերի, գործարարների, բիզնես խորհրդատուների, հրեշտակ ներդրողների, որոնք կմիանան այս տարվա ազգային առաջնությանը որպես մենթոր, քոուչ, բիզնես խորհրդատու Armenia StartUp Cup 2016 Ազգային Առաջնության մասնակիցների համար: 


Մենք ունենք 156 մասնակցության հայտեր Երևան, Գյումրի, Սպիտակ, Վանաձոր, Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան, Արմավիր, Արարատ, Թալին, Վարդենիս և Ստեփանակերտ քաղաքներից: Մասնակիցներն ուղարկել են իրենց բազմազան բիզնես գաղափարները և պատրաստ են կառուցել կենսունակ բիզնես մոդելներ Ձեր աջակցությամբ:


Եթե Դուք ցանկանում եք միանալ հիասքանչ մենթորների և քոուչերի արտոնյալ խմբին, եթե Դուք հետաքրքրված եք ձևավորել նոր սերնդի ձեռնարկատերերին, եթե Դուք ունեք բավական փորձառություն և եռանդ փոխանցել և դրական ազդեցություն ունենալ մեր համայնքների և առհասարակ հասարակության վրա, ապա միացեք մեր ծրագրին հիմա՝ լրացնելով Մենթորական Հայտը մինչև սեպտեմբերի 5-ը Երևանի միջոցառումներին մասնակցելու համար, մինչև սեպտեմբերի 12-ը մարզերի միջոցառումների համար:


Մասնակցության հաստատումից հետո մենք կուղարկենք միջոցառումների ժամանակացույցը և ավելի մանրամասն տեղեկատվությունը: 


Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել՝ 


Արաքսիա Մարտիրոսյանին StartUp Cup Ձեռնարկատիրական Համայնքի Զարգացման Փոխտնօրեն

Էլ-Հասցե: [email protected]

Բջջ: +374 55 406 405 


Մերի Բադալյան 

Ձեռնարկատիրական Նախագծերի Կառավարիչ, Այ Էյ Բի

Էլ-Հասցե: [email protected]

Բջջ: +374 91 479 182




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ