Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

Նոր հայկական խաղ՝ համակարգչային և բջջային խաղերի ոլորտում

01.09.2014

 

Նոր հայկական խաղ՝ համակարգչային և բջջային խաղերի ոլորտում

 

Սեպտեմբերին համակարգչային և բջջային խաղերի ոլորտը կհամալրվի "Fashion Girl 2" խաղով, որը նախագծում է հայկական Նեյքո Գեյմզը սկսնակ ընկերությունը: "Fashion Girl 2"-ում խաղացողը ստանձնում է մոդելի դեր, կարող է զգեստափոխվել, գնալ գեղեցկության սրահ, դիմահարդարվել, գնումներ կատարել: Տվյալ գործողություններն իրականացնելու համար խաղացողը պետք է հավաքի միավորներ՝ հաղթելով մրցումներում, ճիշտ պատասխանելով IQ թեստերին, առցանց մրցելով տարբեր մոդելների հետ և այլն: Խաղը բաղկացած է 6 մակարդակներից:


 

Ներկայումս օնլայն տարբեր շուկաներում առկա են Նեյքո Գեյմզը ընկերության 5 խաղ՝ Fashion Girl (1.000.000- ից ավել ներբեռնում), Fashion Girl Wedding (400.000-ից ավել ներբեռնում), The Gardener, Princess Cakes և Princess Cakes Christmas Edition խաղերը: Ընկերությունը ստեղծում է խաղեր տարբեր պլատֆորմերի համար՝ Windows Phone, Windows 8, Android, iOS-ը: Windows Phone շուկայում առաջին խաղերը թողարկելուց հետո 20 օրում ընկերությունը ունեցավ 100.000 ներբեռնում:  

 

Նեյքո Գեյմզը ընկերության պատմությունը մեկնարկում է 2012 թվականից, երբ 4 երիտասարդներ հանդիպել եմ mLab մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայում, համախմբվել մեկ գաղափարի շուրջ և ձևավորել թիմ: mLab-ը տեխնիկական և գործարար հմտությունների զարգացման, անձնական կապերի և հարաբերությունների ընդլայնման հարթակ է, որը նպաստում է մոբայլ լուծումները զարգացող բիզնեսում ներդնելու գործընթացին: mLab-ը մատուցում է նորարարության զարգացմանն աջակցող մի շարք ծառայություններ, այդ թվում՝ վերապատրաստման դասընթացներ, բիզնես մենթորինգ, հատկացնում է գաղափարի ձևավորման դրամաշնորհներ և համաֆինանսավորվող դրամաշնորհներ:

 

Հիշեցնենք, որ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի ծրագիրը (mLab ECA) իրականացնում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝ Համաշխարհային Բանկի, Ֆինլանդիայի կառավարության և «Նոկիա» ընկերության հետ համատեղ, որը եզակի հնարավորություն է Հայաստանի և տարածաշրջանի մոբայլ ծրագրերի ոլորտը զարգացնելու և համաշխարհային շուկաներում ոլորտի մրցունակությունը բարձրացնելու համար:  




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ