Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

Աքսելերացիայի ծրագրի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է

17.08.2015


Աքսելերացիայի ծրագրի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է


Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը երկարաձգել է նորարարական գաղափարներ ունեցող սկսնակ ընկերությունների համար նախատեսված աքսելերացիոն ծրագրում ընդգրկվելու հայտերի ընդունման ժամկետը։ 


Դիմում-հայտ են ներկայացրել 18 ստարտափեր՝ ներկայացնելով լուծումներ տարբեր խնդիրների` սկսած e-commerce լուծումներից մինչև enterprise SaaS լուծումներ  ընկերությունների համար։ «Դատելով մինչև այժմ ներկայացրած դիմում-հայտերից՝ հետաքրքրական է, որ ծրագրին մասնակցելու համար դիմել են ինչպես սկսնակ ընկերություններ, ովքեր դեռևս գաղափարի մշակման փուլում են, այնպես էլ արդեն զարգացման որոշակի փուլ անցած թիմեր, ովքեր հասցրել են նույնիսկ ստանալ իրենց առաջին ներդրումը։ Ծրագրի աջակցությունը կլինի տարբեր՝ հաշվի առնելով յուրաքանչյուր թիմի կարիքները։»,- նշում է Արտաշես Վարդանյանը՝ Ստարտափ աքսելերացիայի ծրագրի ղեկավարը։


Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 13-ը լրացնել դիմում հայտ հետևյալ հղումով՝ https://goo.gl/a1FRtg, որից հետո կուսումնասիրվեն հայտերը, և առաջին փուլն անցած ստարտափերը կհրավիրվեն հարցազրույցի։ Հարցերի դեպքում հետաքրքրված թիմերը կարող են այցելել ՄԻԿ Հայաստանի գրասենյակ և հանդիպել Աքսելերացիոն ծրագրի ղեկավարի հետ՝ նախօրոք զանգահարելով (010)545-343 հեռախոսահամարին։


Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը սկսել է իր գործունեությունը 2011 թվականին Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի (EIF), ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Մայքրոսոֆթ կորպորացիայի համատեղ ջանքերով: Ստեղծումից անմիջապես հետո Կենտրոնը միացել է ինովացիոն կենտրոնների համաշխարհային ցանցին և սկսել ակտիվ գործունեություն ծավալել Մայքրոսոֆթի կողմից ողջ աշխարհում նորարար և սետղծագործ մտքի զարգացման նպատակով  իրականացվող նախաձեռնությունների շրջանակում:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ