Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթ

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ /12.07.2019/

 

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի» ծրագրի շրջանակում, հայտարարում է Համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթ, որը ներառում է Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհներ (ՆԶՀԴ) և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհներ (ՄՀԴ):

 

Նորարարության զարգազման համաֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերի նպատակն է աջակցել նոր լուծումների, պրոդուկտների, ծառայությունների կամ գործընթացների ադապտացմանը, բարելավմանը և/կամ զարգացմանը, ինչը կնպաստի մասնավոր հատվածում տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման, տեխնոլոգիաների փոխանցման, նորարարության զարգացման և առևտրայնացման խթանմանը:

 

Դրամաշնորհային ծրագրով նախատեսվում է ֆինանսական օժանդակություն տրամադրել տեխնոլոգիական ոլորտի (բջջային կիրառական ծրագրերի և վեբ ծրագրերի մշակումից մինչև բիզնես գործընթացին առնչվող տարբեր հարցերի լուծում առաջարկող բարդ ծրագրային ապահովումների մշակմամբ, կամ բարդ ինժեներական լուծումներ տրամադրող) թիմերին, նորաստեղծ ընկերություններին  և տեխնոլոգիաների ոլորտում մինչև 3 տարվա գործունեության պատմություն ունեցող ընկերություններին ու ՓՄՁ-ներին՝ նորարարական պրոդուկտների ու ծառայությունների ստեղծման և զարգացման և/կամ դրանց շուկա  դուրս բերմանը օժանդակելու համար: Մարզային Համաֆինանսավորվող Դրամաշնորհային ծրագրի նպատակն է խրախուսել տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկատիրության զարգացումը ՀՀ մարզերում:

 

Դրամաշնորհի չափը կազմելու է 5․000․000 ՀՀ դրամից մինչև 25․000․000 ՀՀ դրամ:

 

Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհով՝ մինչև 50%-ի, իսկ  Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհով՝ մինչև 85%-ի չափով ֆինանսավորում կտրամադրվի պահանջներին համապատասխանող հայտատուի (թիմերի, նորաստեղծ ընկերությունների և գոյություն ունեցող ընկերությունների) կողմից հաշվարկված թույլատրելի ծախսերի համար, որոնք նախատեսվում են ծրագրի նպատակներին համապատասխանող՝ գոյություն ունեցող և/կամ նոր լուծումների, պրոդուկտի կամ ծառայության մշակման, իրացման և զարգացման համար։

 

Ծրագրի առավելագույն տևողությունը կազմում է 1 տարի:

 

Հետևյալ հղումներով կարող եք ներբեռնել՝

 

Դրամաշնորհային ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությամբ Գործառնական ձեռնարկը


Հայտի ձևերը

 

Դրամաշնորհային մրցույթի ամբողջական հայտարարությունը

 

 

ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ՝

2-ը սեպտեմբերի 2019թ․, ժ․ 23։59 /Երևանի ժամանակով/

 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Հաշվի առնելով, որ հայտարարված մրցույթի շրջանակում ստացվել են նախատեսվածից շատ ավելի մեծ թվով հայտեր, որոնց պատշաճ ուսումնասիրության համար պահանջվում է հավելյալ ժամանակ։

Ուստի, Թեկնածուների կարճ ցուցակի կազմման ու Հայտարարությամբ նախատեսված ժամանակացույցի հաջորդիվ միջոցառումների իրականացման ժամկետները հետաձգվում են:

Նոր ժամկետների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Արդյունքների և հետագա ընթացքի մասին բոլոր մասնակիցները կտեղեկացվեն էլեկտրոնային փոստի միջոցով։

 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ