Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

IBM Storwize V7000 տվյալների պահպանման համակարգեր

14.10.2014

 

ՏՏ մասնագետները հնարավորություն ունեն ծանոթանալ IBM Storwize V7000 տվյալների պահպանման համակարգերին

 

Հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 7-ը կիրականացվի ‹‹IBM Storwize V7000 տվյալների պահպանման համակարգեր›› թեմայով ուսումնական դասընթաց, որի արդյունքում մասնակիցները պատկերացում կկազմեն տվյալների պահպանման համակարգերի, ՏՊՀ-ների հիմնական բաղադրիչների, սերվերների միացման տեխնոլոգիաների, Storwize V7000 առավելությունների, տվյալների վիրտուալիզացիայի, նորարար տեխնոլոգիաների (Flashcopy, Easy Tier, Thin provisioning, realtime compression, External virtualization և այլն) մասին, ինչպես նաև կկարողանան ադմինիստրավորել տվյալների պահպանման համակարգերը, կատարել փոփոխություններ և արագ արձագանքել խնդիրների դեպքում:

 

Դասընթացին կարող են մասնակցել ՏՏ ճարտարապետներ, ինժեներներ, համակարգի ադմինիստրատորներ, սպասարկման կենտրոնների մասնագետներ, տեխնիկական բուհերի ուսանողներ և շրջանավարտներ: Այն կանցկացվի Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում, կտևի 18 ժամ (9 դաս, 2 ժամ տևողությամբ) և կարժենա 20.000 ՀՀ դրամ:

 

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ էլ. նամակ գրելով [email protected] հասցեին  կամ զանգահարելով 010 219730 կամ 091 509223 հեռախոսահամարներին: 

 

Ուսումնական դասընթացի կազմակերպիչն է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրմանը՝ Հայաստանում Նորարարական լուծուների և տեխնոլոգիաների կենտրոնի շրջանակներում: Կենտրոնի գործունեությունն ուղղված է Հայաստանում IBM-ի կողմից մշակված նորագույն տեխնոլոգիական լուծումների տրամադրմանը: Կենտրոնի նպատակն է զարգացնել ու հզորացնել ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի բարձրագույն կրթական հաստատութունների կրթական կարողությունները, կրթական համատեքստում հզորացնել իրենց հետազոտությունների ներուժը և ստեղծել բարենպաստ պայմաններ՝ կայուն գործարար միջավայրի ձևավորման համար:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ