Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

Կայացել է ISTC Think Day: Employment միջոցառումը

12.04.2017


Կայացել է ISTC Think Day: Employment միջոցառումը

 

Միջազգային տեխնոլոգիական գիտելիքը Հայաստանում մատչելի դարձնելու, տեխնոլոգիական կրթությունը խթանելու, շուկայի պահանջներին համապատասխան որակյալ կադրեր վերապատրաստելու և աշխատաշուկա ներգրավելու հմտություններ ձևավորելու նպատակով անցկացվեց ‹‹ISTC Think Day Employment›› միջոցառումը։ Այն նախաձեռնել էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC): 


 

Միջոցառման մեկնարկից հետո հանդես եկավ ISTC կրթական ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սաֆարյանը, ներկայացնելով կենտրոնի կողմից մշակված և իրականացվող կրթական ծրագրերը, ընդհանուր գործունեությունը և խոսեց արդեն գործող՝ «կրթությունից դեպի աշխատանք» մոդելի մասին:


«ISTC Think Day Employment»-ի ընթացքում նաև տեղի ունեցավ ISTC Ակադեմիա ուսումնական ծրագրի ավարտական միջոցառումը: ISTC Ակադեմիա ուսումնական ծրագիրն անցկացվում է արդեն 3-րդ անգամ: 300 դիմորդներից ծրագրին մասնակցելու հնարավորություն էին ստացել 32 ուսանող՝ ՀՀ տարբեր համալսարաններից: 4 ամիս շարունակ ուսանողները մասնակցել են դասընթացների 2 հիմնական ուղղությամբ՝ 

  • բիզնես (Թվային մարքեթինգ և անալիտիկա, SEO, PPC and E-Mail մարքեթինգ, Բիզնես վերլուծություն և վիճակագրություն IBM SPSS ծրագրի միջոցով, Ֆինանսական վերլուծություն և IBM Cognos, Բիզնես պրոցեսների կառավարում և IBM BPM) 
  • տեխնոլոգիական (Java հավելվածների ծրագրավորում, Python և բջջային հավելվածների ծրագրավորում, Տեղեկատվական անվտանգություն, Աշխարհագրական տվյալների բազաների կառավարում, Հավելվածների ծրագրավորում IBM Watson և IBM Bluemix միջավայրում):

Այնուհետեւ մասնակիցներից ձեւավորվել են թիմեր, ովքեր աշխատել են սեփական բիզնես նախագծերի վրա: 


Միջոցառման ընթացքում մասնակից թիմերը ներկայացրեցին իրենց նախագծերը, ինչպես նաեւ ստացան ծրագրի մասնակցության վկայականներ: 


Նախագծերի շարքում էին, «iteacher» հավելվածը, որը կօգնի սովորել կոդավորում, <>-ը, որը կխնայի այն ժամանակը, որը դուք ծախսում եք՝ ավտոբուսին սպասելով: Հետաքրքիր նախագծերից են նաև <>-ը, որը կդառնա հիանալի խորհրդատու Երևանում լավ  ժամանակ անցկացնելու վայր գտնելու համար:


Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան նաև հատուկ հյուրեր, ովքեր իրենց ներկայացրեցին իրենց տեսակետները «կրթությունից դեպի աշխատանք» համապատասխան էկո-համակարգի զարգացման թեմայի շուրջ:


Հատուկ հյուրերի թվում էին՝ 

  • Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի տեխնիկական գծով տնօրեն Համբարձում Քաղկեցյանը, ով խոսեց ներհամալսարանական ձեռնարկատիրական մշակույթի զարգացման մասին, 
  • Հայաստանում Ամերիկյան Համալսարանի համակարգչային գիտությունների ամբիոնի պատասխանատու Արթուր Պետրոսյանը, ով պատմեց նոր կիրառական մոդելի մասին՝ ուղղված համակարգչային գիտությունների ամբիոնի ուսումնական ծրագրերի բարելավմանը, 
  • «PicsArt» ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Վարսիկ Վարդանյանը, ով ներկայացրեց գործատուի տեսանկյունից հաճախ հանդիպող խնդիրները, և հնարավոր լուծումները: 



Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ