Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

iOS 8-ի ծրագրերի պատրաստում SWIFT ծրագրավորման լեզվով

28.04.2015

iOS 8-ի ծրագրերի պատրաստում SWIFT ծրագրավորման լեզվով

 


IBM Ինովացիոն Լուծումների և Տեխնոլոգիաների Կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը հայտարարում են նոր դասընթաց՝ «iOS 8-ի ծրագրերի պատրաստում SWIFT ծրագրավորման լեզվով» թեմայով: Դասընթացը կայանալու է 2015թ. մայիսի 05-ից հուլիսի 23-ը, շաբաթը երկու անգամ, երեքշաբթի և ուրբաթ, ժամը 18:30-20:30: Դասընթացի ընդհանուր տևողությունը 48 ժամ է, 24 օր: Դասընթացները կիրականացվեն Մոբայլ Լուծումների Տարածաշրջանային Լաբորատորիայի (mLab ECA), նորագույն iMac համակարգիչներով հագեցած լաբորատորիայում՝ Տերյան 105, ՀՊՃՀ, 10 մասնաշենք, 5 հարկ։      

 

Դասընթացը կվարի պրն Աշոտ Մխոյանը, ով ունի 35 տարվա  ծրագրավորման փորձ։ Աշխատել է WEB-ի, տպագրության, multimedia-ի, ուսուցողական համակարգերի, անիմացիայի, համակարգչային խաղերի ոլորտներում։ Ներկայումս աշխատում է iOS SWIFT Developer:


SWIFT նոր ծրագրավորման լեզու է, OS եւ OSX օպերացիոն համակարգերում ծրագրավորման համար: Հատուկ ստեղծված է սկսնակների կողմից հեշտ յուրացնելու համար, չնայաց դրան ստացվող ծրագիրը ավելի արագ է քան OBJECTIVE-C -ով գրվածը: SWIFT առաջին արդյունաբերական որակի ծրագրավորման լեզուն է հասարակ եւ հասկանալի ինչպես սկրիպտային լեզու։ Այն աջակցում է playground նորարարական հնարավորությանը, որը թույլ է տալիս Ձեզ Swift-ով գրածի արդյունքը տեսնել ակնթարթորեն, առանց կոմպիլացիայի:


Դասընթացի նկարագիրը 
Հիմնական դասընթացի ուսուցումը արդյունքաուղղված է, այսինք դասընթացի ժամանակ մասնակցի կողմից պատրաստվելու է իրական աշխատող ծրագիր (APP), օգտվելով IBM Bluemixi ամպային ծառայություններից։ Կգրեն իրենց նախագծած ծրագիրը SWIFT նոր ծրագրավորման լեզվով IPhon, IPad-ի համար։ SWIFT ծրագրավորման լեզվի ուսուցումը չի պահանջում С++ գիտելիքներ, այն կարող է լինել նույնիսկ առաջին ծրագրավորման լեզուն։ Մասնակիցները կսովորեն ծրագրեր տեղադրել APPstore-ում, կսովորեն IBM Bluemixi միջոցով NoSQL բազայի մեջ ավելացնել JSON փաստաթղթեր։


1 շաբաթ        Xcod, playground, Basic Operators, Strings and Characters

2 շաբաթ        Collection Types, Control Flow, Optional

3 շաբաթ        Arrays And Dictionaries, Functions, Closures

4 շաբաթ        Classes and Structure,Object-oriented programming

5 շաբաթ        Object-oriented programming, Xcod, Storyboards

6 շաբաթ        Properties, Methods

7 շաբաթ        View Controller, Adaptive Layout

8 շաբաթ        Adaptive Layout, Ddelegate method

9 շաբաթ        Adaptive Layout, MVC

10 շաբաթ      Scroll, Multithreads

11 շաբաթ      IBM Bluemixi services, Json

12 շաբաթ      Opening and moving files, Webkit    


Դասընթացն անցկացվելու է հայերեն լեզվով: Դասընթացի արժեքն է 45․000 ՀՀ դրամ, ամիսը՝ 15․000 ՀՀ դրամ: Գրանցվելու համար խնդրում ենք ուղարկել նամակ [email protected] կամ զանգահարել 093401016 հեռախոսահամարով: Գրանցման վերջնաժամկետը մայիսի 3-ը։ Խնդրում ենք գրանցվել հնարավորինս շուտ՝ հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են: 




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ