Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

Մրցութային հրավեր

12.06.2015


Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի /ՎՏԿ/ և Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի /ՆԼՏԿ/ համար համակարգչային սարքավորումների մատակարարում                                                                                                                                                                                                                                                                                                              

Հայտերի ներկայացման սույն հրավերը ներկայացվում է ի լրումն սույն ծրագրի Գնումների գլխավոր ծանուցմանը (ԳԳԾ), որը UNDB online ինտերնետային կայքում զետեղվել է 2010թ-ի հոկտեմբերի 13-ին:  
Հայաստանի Հանրապետությունը «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից» (ՎԶՄԲ ) վարկ է ստացել` «էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագրի» ծախսերի ֆինանսավորման համար, և վերջինս նպատակ ունի է այս վարկի միջոցների մի մասն օգտագործել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի /ՎՏԿ/ և Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի /ՆԼՏԿ/ համար համակարգչային սարքավորումների մատակարարման թիվ ICB No: EIC-2.5.1-G-2-ի Հայտերի ներկայացման հրավերի համատեքստում` համաձայնագրի շրջանակներում վճարումների կատարման համար:


«Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը» /ՁԻՀ/ և ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ն /ԱՖԾԿԿ/ այժմ հրավիրում են պահանջներին համապատասխանող հայտատուներին ներկայացնել կնքված հայտեր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի /ՎՏԿ/ և Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի /ՆԼՏԿ/ համար համակարգչային սարքավորումների մատակարարման թիվ ICB No: EIC-2.5.1-G-2-ի նպատակով:


Մրցույթը կանցկացվի 2004թ-ի մայիսին հրապարակված և 2006թ-ի հոկտեմբերին և 2010թ-ի մայիսին վերանայված «ՎԶՄԲ փոխառությունների և ՄԶԸ վարկերի շրջանակներում գնումների համար» ՀԲ ուղեցույցներով սահմանված Միջազգային մրցակցային մրցույթի (ՄՄՄ) ընթացակարգերի համաձայն: Հայտ կարող են ներկայացնել Ուղեցույցների շրջանակներում սահմանված թույլատրելի երկրներից բոլոր հայտատուները:


Հետաքրքրված համապատասխանող Հայտատուները կարող են հետագա տեղեկություններ ձեռք բերել ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական  ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ից և ուսումնասիրել մրցութային փաստաթղթերը ստորև նշված հասցեում տեղական ժամանակով 9:00-ից մինչեւ 18:00:


Որակավորման պահանջները ներառում են. 


(ա) Ֆինանսական կարողություններ. Հայտատուն պետք է ներկայացնի փաստաթղթային հավաստում առ այն, որ վերջինս բավարարում է հետևյալ ֆինանսական պահանջներին՝

  • Վերջին երեք տարիների /2012-2014թթ/ նվազագույն միջին տարեկան շրջանառությունը պետք է կազմի 500,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար,
  • Հայտատուն պետք է ներկայացնի վերջին երեք տարիների /2012-2014թթ/ համար հաշվետվություններ ֆինանսական վիճակի վերաբերյալ, ինչպիսիք են շահութահարկի կամ ԱԱՀ-ի հաշվարկի հաշվետվությունները: 

(բ) Փորձ և տեխնիկական կարողություն.Հայտատուն պետք է փաստաթղթային փաստարկ ներկայացնի` ցույց տալու համար, որ վերջինս համապատասխանում է փորձառության հետևյալ պահանջին/ներին՝   

  • Նմանատիպ ապրանքների մատակարարման և/կամ արտադրման նվազագույնը 3 տարվա փորձ:
  • Վերջին 3 տարիների ընթացքում առնվազն մեկ նմանատիպ ապրանքների մատակարարման հայտի արժեքից ոչ պակաս գումարի պայմանագրի հաջողությամբ իրականացում` ներկայացնելով պայմանագրի և մատակարարված ապրանքների Ընդունման ակտի պատճենները:
  • Օտարերկրյա Մասնակցին, որը գործունեություն չի ծավալում Գնորդի երկրում, պայմանագիրը շնորհելու դեպքում նրան այդ երկրում պետք է ներկայացնի իր  Գործակալը, որը իրազոր կլինի մատակարարումից հետո իրականացնել Մատակարարի երաշխիքային սպասարկման պարտավորությունները:

Համատեղ ձեռնարկությամբ հանդես գալու դեպքում, ՀՁ-ի յուրաքանչյուր գործընկերը պետք է բավարարի Ֆինանսական կարողությունների, փորձառության և տեխնիկական կարողությունների պահանջներին:


(գ) Հայտատուն պետք է փաստաթղթային փաստարկ ներկայացնի` ցույց տալու համար, որ վերջինիս առաջարկած ապրանքները բավարարում են  հետևյալ պահանջին՝ Սույն Պայմանագրի շրջանակում մատակարարվող ապրանքները, բացառությամբ Տեխնիկական մասնագրերի 4,5,6,7,23,24,33,34,35 եւ 36 կետերի,  պետք է ունենան ISO 9001:2008 կամ համարժեք սերտիֆիկատ:  

 

Տեղական շուկայում արտադրվող որոշակի ապրանքների նկատմամբ գնային արտոնության գործակից չի կիրառվելու: Լրացուցիչ մանրամասները ներկայացված են մրցութային փաթեթում:


Հետաքրքրված հայտատուները կարող են ձեռք բերել անգլերեն  լեզվով մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթը ստորև ներկայացվող հասցեով գրավոր դիմում ներկայացնելով և 50 ԱՄՆ դոլար կամ ցանկացած այլ փոխարկելի արժույթով համարժեք գումար կազմող, չփոխհատուցվող գումար վճարելով: Վճարման մեթոդը կլինի նշված գումարի փոխանցումը ԱՖԾԿԿ-ի` ստորև ներկայացվող հաշվեհամարին: Մրցութային փաստաթղթերի տպագիր տարբերակը կփոխանցվի Հայտատուի ներկայացուցչին: Հայտատուների հարմարության համար, վերջիններիս խնդրանքով Մրցութային փաստաթղթերի ոչ պաշտոնական էլեկտրոնային տարբերակը կուղարկվի էլ. փոստով: Տպագիր և էլեկտրոնային տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում կգերակայի տպագիր տարբերակը:


Հաշվեհամարի մանրամասներն են` 

Արտասահմանից վճարման համար.

Միջնորդ բանկ` JPMorgan Chase Bank, N.A., New York, NY USA

SWIFT BIC: CHAS US 33

Հաշիվ` 001 1 010782

Ստացողի բանկ` ՀՀ Կենտրոնական բանկ, Երեւան, ՀՀ

SWIFT BIC: CBRA AM 22

Ստացող` ՀՀ Ֆինանսների նախարարության ԱՖԾԿԿ ՊՀ

Հաշիվ` 900000900564

 

Տեղական վճարումների համար.

Ստացող՝ ՀՀ Ֆինանսների նախարարության ԱՖԾԿԿ ՊՀ

ՀՎՀՀ`180255188

Ստացողի բանկը՝ ՀՀ Ֆինանսների Նախարարության Կենտրոնական գանձապետարան

Հաշիվ: 900000900564 (ՀՀ դրամ)

 

Հայտերը պետք է ներկայացվեն ստորև նշված հասցեով, մինչև 2015թ. հուլիսի 24-ը, ժ. 15:00 (տեղական ժամանակ): Հայտերը չի թույլատրվում ներկայացնել էլեկտրոնային տարբերակով: Ուշացված հայտերը կմերժվեն: Հայտերը կբացվեն հայտատուի ներկայացուցիչների ներկայությամբ` 2015թ. հուլիսի 24-ին ժ.15:00 (տեղական ժամանակ): Բոլոր հայտերը պետք է ապահովված լինեն Հայտի երաշխիքով:  Հայտի երաշխիքի գումարը պետք է կազմի 9,400 ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք ազատ փոխարկելի այլ արժույթով գումար: 


Վերոշարադրյալ հղում կատարված հասցեն հետևյալն է` 

պրն. Էդգար Ավետյան

Գործադիր տնօրեն

ՀՀ ֆիանանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ /ԱՖԾԿԿ/

ՀՀ ֆինանսների նախարարություն

3-րդ հարկ, Տիգրան Մեծի 4,

Երևան 0010, Հայաստանի Հանրապետություն

Հեռ` (+374-11) 910 581, 910 590 

Ֆաքս` (+374-10) 545 708

Էլ. փոստ`[email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ