Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀՐԱՎԵՐ


03.03.2014

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀՐԱՎԵՐ

 

Հայաստանի Հանրապետություն

«էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր»

Վարկ No: 7963-AM

 

Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնի /ԳՏԿ/ համար սարքավորումների ձեռք բերում  

 
Փաթեթ թիվ ICB No: 2.2.1-G-1a
      


1. Հայտերի ներկայացման սույն հրավերը ներկայացվում է ի լրումն սույն ծրագրի Գնումների գլխավոր ծանուցմանը (ԳԳԾ), որը UNDB online ինտերնետային կայքում զետեղվել է 2010թ-ի հոկտեմբերի 13-ին:  

 

2. Հայաստանի Հանրապետությունը «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից» (ՎԶՄԲ ) վարկ է ստացել` «էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագրի» ծախսերի ֆինանսավորման համար, և վերջինս նպատակ ունի է այս վարկի միջոցների մի մասն օգտագործել Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնի /ԳՏԿ/ համար սարքավորումների ձեռք բերման թիվ ICB-2.2.1-G-1a-ի Հայտերի ներկայացման հրավերի համատեքստում` համաձայնագրի շրջանակներում վճարումների կատարման համար:

 

3. «Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը» /ՁԻՀ/ և ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ն /ԱՖԾԿԿ/ այժմ հրավիրում են պահանջներին համապատասխանող հայտատուներին ներկայացնել կնքված հայտեր Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնի /ԳՏԿ/ համար սարքավորումների ձեռք բերման նպատակով:

 

4. Մրցույթը կանցկացվի 2004թ-ի մայիսին հրապարակված և 2006թ-ի հոկտեմբերին և 2010թ-ի մայիսին վերանայված «ՎԶՄԲ փոխառությունների և ՄԶԸ վարկերի շրջանակներում գնումների համար» ՀԲ ուղեցույցներով սահմանված Միջազգային մրցակցային մրցույթի (ՄՄՄ) ընթացակարգերի համաձայն: Հայտ կարող են ներկայացնել Ուղեցույցների շրջանակներում սահմանված թույլատրելի երկրներից բոլոր հայտատուները:

 

5. Հետաքրքրված համապատասխանող Հայտատուները կարող են հետագա տեղեկություններ ձեռք բերել ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական  ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ից և ուսումնասիրել մրցութային փաստաթղթերը ստորև նշված հասցեում տեղական ժամանակով 9:00-ից մինչև 18:00:

 

6.  Որակավորման պահանջները ներառում են. 

(ա) Ֆինանսական կարողություններ. 

  • Հայտատուն պետք է ներկայացնի փաստաթղթային հավաստում առ այն, որ վերջինս բավարարում է հետևյալ ֆինանսական պահանջներին՝
  • Վերջին երեք տարիների /2010-2012թթ/ միջին տարեկան շրջանառությունը նվազագույնը պետք է կազմի 500,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար,
  • Հայտատուն պետք է ներկայացնի վերջին երեք տարիների համար հաշվետվություններ ֆինանսական վիճակի վերաբերյալ, ինչպիսիք են շահութահարկի կամ ԱԱՀ-ի հաշվարկի հաշվետվությունները: 

(բ) Փորձ և տեխնիկական կարողություն.

Հայտատուն պետք է փաստաթղթային փաստարկ ներկայացնի` ցույց տալու համար, որ վերջինս համապատասխանում է փորձառության հետևյալ պահանջին/ներին՝   

  • Նմանատիպ ապրանքների մատակարարման և/կամ արտադրման նվազագույնը 3 տարվա փորձ,
  • Վերջին 3 տարիների ընթացքում առնվազն մեկ նմանատիպ ապրանքների մատակարարման պայմանագրի հաջողությամբ իրականացում` նշելով գնորդին, պայմանագրի գինը և մատակարարված ապրանքները:

Համատեղ ձեռնարկույամբ հանդես գալու դեպքում, ՀՁ-ի յուրաքանչյուր գործընկերը պետք է բավարարի Ֆինանսական կարողությունների, փորձառության և տեխնիկական կարողությունների պահանջներին:

(գ) Հայտատուն պետք է փաստաթղթային փաստարկ ներկայացնի` ցույց տալու համար, որ վերջինս առաջարկած ապրանքները բավարարում են  հետևյալ պահանջին՝

  • Մատակարարվող ապրանքները պետք է ունենան ISO 9001:2008 կամ համարժեք սերտիֆիկատ: 
  • Տեղական շուկայում արտադրվող որոշակի ապրանքների նկատմամբ գնային արտոնության գործակից չի կիրառվելու:

7. Հետաքրքրված հայտատուները կարող են ձեռք բերել անգլերեն լեզվով մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթը ստորև ներկայացվող հասցեով գրավոր դիմում ներկայացնելով և ԱՄՆ 50 դոլար կամ ցանկացած այլ փոխարկելի արժույթով համարժեք գումար կազմող, չփոխհատուցվող գումար վճարելով: Վճարման մեթոդը կլինի նշված գումարի փոխանցումը ԱՖԾԿԿ-ի` ստորև ներկայացվող հաշվեհամարին: Մրցութային փաստաթղթերի տպագիր տարբերակը կփոխանցվի Հայտատուի ներկայացուցչին: Հայտատուների հարմարության համար, վերջիններիս խնդրանքով Մրցութային փաստաթղթերի ոչ պաշտոնական էլեկտրոնային տարբերակը կուղարկվի էլ. փոստով: Տպագիր և էլեկտրոնային տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում կգերակայի տպագիր տարբերակը:

Հաշվեհամարի մանրամասներն են` 

HSBC Բանկ Հայաստան

001-155142 - 045

Swift Code: MIDLAM22

 

8.  Հայտերը պետք է ներկայացվեն ստորև նշված հասցեով, մինչև 2014թ. ապրիլի 10-ը, ժ. 15:00 (տեղական ժամանակ): Հայտերը չի թույլատրվում ներկայացնել էլեկտրոնային տարբերակով: Ուշացված հայտերը կմերժվեն: Հայտերը կբացվեն հայտատուի ներկայացուցիչների ներկայությամբ` 2014թ. ապրիլի 10-ին ժ.15:00 (տեղական ժամանակ): Բոլոր հայտերի պետք է ապահովված լինեն Հայտի երաշխիքով:  Հայտի երաշխիքի գումարը պետք է կազմի ԱՄՆ 7,200 կամ դրան համարժեք ազատ փոխարկելի այլ արժույթով: 

 

9. Վերոշարադրյալ հղում կատարված հասցեն հետևյալն է` 

 

պրն. Էդգար Ավետյան

Գործադիր տնօրեն

«Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ (ԱՖԾԿԿ ՊՀ)

ՀՀ ֆինանսների նախարարություն

սենյակ No. 344, Կառավարության տուն 1, Հանրապետության հրապարակ

Երևան, Հայաստանի Հանրապետություն

Հեռ` (374-10) 52 34 71

 Ֆաքս` (374-10) 545 708

էլ. հասցե` [email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ