Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

Ներգրավվող արվեստագետներ - Black Box Hub


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հրավիրում ենք Հայաստանում բնակվող արտիստների ուշադրությունը


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) փնտրում է տաղանդավոր արտիստների՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության կողմից Կատապուլտ ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող Black Box Hub նախաձեռնության շրջանակում։

 

Ներգրավվելով այս նախաձեռնությանը, Դուք՝ որպես արվեստագետ, հնարավորություն կունենաք մասնակցելու միջդիսցիպլինար ուսումնասիրությունների, առաջնորդելու համագործակցող արվեստագետներին և Ձեր ստեղծագործական տեսլականը համապատասխանեցնելու մեր դինամիկ Black Box Hub-ի նպատակներին:

 

Նախաձեռնության նպատակն է Շիրակի մարզում ստեղծել արվեստների, գիտության և տեխնոլոգիաների զարգացող հանգույց՝ միջդիսցիպլինար մշակութային ծրագրի, ֆիզիկական միջավայրի համապատասխանեցման և ավելի լայն միջազգային լսարանի ներգրավման միջոցով։

 

Եթե Դուք փորձառու արվեստագետ եք, ունեք  համապատասխան պորտֆոլիո, ակտիվորեն ներգրավված եք ավելի լայն գեղարվեստական համայնքներում և փնտրում եք հարթակ այլ ոլորտների հետ համագործակցության համար, ապա այս հնարավորությունը հենց Ձեզ համար է։


 

 Պատասխանատվության շրջանակ

  • Որպես մենթորներ կամ գործընկերներ՝ նպաստել կրթական և ինկուբացիոն ծրագրերի միջդիսցիպլինար հետազոտությունների և ուսումնասիրությունների իրականացմանը։
  • Կիսվել սեփական փորձով` ձևավորելով Black Box Hub-ի գեղարվեստական և ստեղծագործական տեսլականը:
  • Ներկայացնել հաբի  տեսլականը ավելի լայն գեղարվեստական համայնքներում՝ հանդես գալով որպես դեսպան:
  • Ստեղծել արվեստ, որը կոգեշնչի և կնպաստի ԳՏԿ-ում յուրահատուկ գեղարվեստական մթնոլորտի ստեղծմանը:
  • Ակտիվորեն համագործակցել ծրագրի համակարգողի հետ՝ նախագծերի և դրանց կարիքների արդյունավետ համատեղման ուղղությամբ:
  • Սերտորեն աշխատել տեղի և արտասահմանյան արվեստագետների հետ՝ դյուրացնելով հաղորդակցությունն ու համագործակցությունը:
  • Ծրագրի համակարգողին և ղեկավարին տրամադրել հաշվետվություններ և առաջարկություններ ստեղծարարական բարելավումների վերաբերյալ:

 

Որակավորումներ: 

  • Աշխատանքային փորձ արվեստի ոլորտում (կերպարվեստի, վիզուալ արվեստի կամ հարակից բնագավառներում բարձրագույն մասնագիտական որոկավորումը ցանկալի է):
  • Գործող արվեստագետի ակներև փորձառություն և հիմնավոր պորտֆոլիո:
  • Միջդիսցիպլինար համագործակցությունների և կոլաբորացիաների փորձառության առկայություն։
  • Համագործակցային միջավայրում ուսուցանելու և գործընկեր արվեստագետներին ուղղորդելու ունակություն:
  • Հաղորդակցման հմտություններ՝ գեղարվեստական փորձն արդյունավետորեն կիսելու համար:
  • Ստեղծագործական տեսլական՝ հաբի նպատակներին համապատասխան։
  • Ակտիվ ներգրավվածություն ավելի լայն գեղարվեստական համայնքներում:
  • Տեղի և արտասահմանյան արվեստագետների հետ հաղորդակցության և համագործակցության փորձ:
  • Ծրագրի համակարգողին և ղեկավարին ստեղծագործական բարելավումների վերաբերյալ հաշվետվությունների և առաջարկությունների տրամադրման հմտություններ:

 

Գնահատման չափանիշներ. 

Հայտերը կգնահատվեն հետևյալ չափանիշների հիման վրա.

  • Գեղարվեստական փորձառությունը հիմնավորող պորտֆոլիո:
  • Կրթություն կերպարվեստի, վիզուալ արվեստի կամ հարակից ոլորտում, միջտիդիսցիպլինար համագործակցության աշխտանքային փորձ, համագործակցային միջավայրում ուսուցանելու և գործընկեր արվեստագետներին ուղղորդելու ունակություն:
  • Հաղորդակցման հմտություններ ու փորձ տեղի և արտասահմանյան արվեստագետների հետ հաղորդակցման և համագործակցության համար։
  • Ներգրավվածություն գեղարվեստական համայնքում։
  • Ստեղծագործական տեսլականի համապատասխանություն նախաձեռնությաննպատակներին և սկզբունքներին:
  • Անձնական բնութագրիչներ, հատկանիշներ, անձնական ցանկացած նախագիծ կամ սիրելի զբաղմունք, որը արտացոլում է նախաձեռնության որդեգրած սկզբունքների հետ համատեղելիությունը: 

 

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտաձևը և այն՝ ինքնակենսագրականի և ուղեկցող նամակի հետ ուղարկել [email protected] էլ․հասցեին՝ վերնագրի տողում նշելով «In-house artists»:

 

Հայտերը պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան 23/07/2024 (ներառյալ): Ուշացած հայտերը չեն դիտարկվի:

 

Հարցերի դեպքում խնդրում ենք գրել [email protected] էլ․հասցեին։

 

 






Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ