Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

EIF-ն իրականացնում է մաքուր տեխնոլոգիաների աքսելերացիոն ծրագիր

29.11.2016

 

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն իրականացնում է մաքուր տեխնոլոգիաների աքսելերացիոն ծրագիր


10 թիմ մասնակցում է Մաքուր տեխնոլոգիաների աքսելերացիոն ծրագրին, որն իրականացնում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF)՝ նպատակ ունենալով աջակցել նորարարներին, սկսնակներին, խթանել նորամուծությունները մաքուր տեխնոլոգիաների բնագավառում: 


Ներկայումս 10 թիմերը, ինչպես նաև հայտ ներկայացրած բոլոր մասնակիցները Երևանից, Գյումրիից ու Վանաձորից հնարավորություն ունեն մասնակցելու ծրագրի շրջանակում իրականացվող թեմատիկ դասընթացների շարքին, ներառյալ՝ մարքեթինք, բիզնեսի կառավարում, վաճառք, ապրանք/տեխնոլոգիա գնահատում: 


Ծրագրի շրջանակում ընտրված 10 թիմին տրամադրվում է նաև խորհրդատվություն մենթորների կողմից, անց են կացվում գործնական աշխատանքներ՝ ներկայացված բիզնես գաղափարները/տեխնոլոգիաները կենսունակ բիզնես մոդելների վերածելու նպատակով: Թիմերի հետ իրականացվող աշխատանքի շնորհիվ նրանք կկարողանան ունենալ ներդրողներին ներկայացնելու համար պատրաստի բիզնես գաղափարներ ու տեխնոլոգիաներ՝ հետագա ֆինանսավորում ձեռք բերելու համար: 


Մաքուր տեխնոլոգիաների ակսելերացիոն ծրագիրն իրականացվում է Հայաստանի տնտեսության մրցունակության խթանման համար ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կողմից և ֆինանասավորովում Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից:  


Ծրագրի ազգային գործընկերն է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ), ծրագրի գլոբալ գործընկերն է Cleantech Open-ը` ամենամեծ ակսելերատորը Ամերիկայի Միացյալ Նահանգներում:




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ