Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

IBM ISTC- ի բիզնեսի զարգացման խորհրդատու

02.06.2014


Հայտարարություն

 

Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր

No: 7963-AM

 

ՀՀ ֆինանսների նախարարության “Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն” պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի “Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության” վարկային ծրագրի շրջանակում “IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի /ISTC/ բիզնեսի զարգացման խորհրդատու” հանձնարարականի իրականացման համար խորհրդատու ընտրելու նպատակով հայտարարվում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ:

 

CIST /Center for Innovative Solutions and Technologies/ կենտրոնի բիզնեսի զարգացման խորհրդատուն կմշակի բիզնես գործունեության հնարավորություններ կենտրոնի գործունեության համար, կպլանավորի, կիրականացնի և կգնահատի կենտրոնի կողմից իրականացվող բիզնեսի զարգացմանն ուղղված գործունեությունը:

 

Խորհրդատուն պետք է իրականացնի հետևյալ առաջադրանքները`

  • բացահայտի ՏՀՏ ոլորտում բիզնեսի զարգացման միտումները նոր ապրանքների, ծառայությունների մշակման ու բաշխիչ ուղիների տեսանկյունից,
  • բացահայտի տեխնոլոգիական լուծումների գիտահետազոտական մշակում-ների հավանական ոլորտները,
  • հաստատի հարաբերությունների կենտրոնի հնարավոր բիզնես գործընկերների հետ,
  • զբաղվի CIST կենտրոնի կողմից մշակված տեխնոլոգիական լուծումների գովազդման և վաճառքի խթանման աշխատանքներով,
  • պլանավորի և համակարգի CIST կենտրոնի ուսանողների շրջանում անցկացվող բիզնես գաղափարների մրցույթները,
  • աջակցի տեխնոլոգիական լուծումներ մշակող և պետական ու մասնավոր հատվածներում դրանց ներդրումն իրականացնող թիմերի ձևավորմանը,
  • CIST կենտրոնի սկսնակ թիմերին տրամադրի բիզնեսի խորհրդատվական ծառայություններ և մենթորային գործունեություն,
  • հետևի սկսնակ թիմերի աշխատանքին,
  • օգնի սկսնակ թիմերին ընկերության հիմնդրման գործընթացում,
  • ստանձնի CIST կենտրոնի ղեկավարի և ՁԻՀ-ի կողմից հանձնարարվող այլ պարտականություններ ու պատասխանատվություններ:

 

Ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2014թ. օգոստոսից` մեկ տարվա ընթացքում` հետագա երակարացման հնարավորությամբ:

 

Խորհրդատուն պետք է բավարարի հետևյալ որակավորման չափանիշներին և պետք է լինի/ունենա`

  • Բարձրագույն կրթություն ՏՏ-ին անռչվող և/կամ բիզնեսի կառավարման բնագավառում,
  • ՏՏ/ԲՏ ընկերություններում բիզնեսի զարգացման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և/կամ բիզնեսի զարգացմանն ուղղված ծրագրերի կառավարման զգալի փորձ (ավելի քան 5 տարի) Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններում,
  • Աշխատանքային փորձի առկայություն տեխնոլոգիական սկսնակ ընկերություններին բիզնեսի զարգացման ու կառավարման տարբեր հայեցակետերում աջակցություն ցուցաբերելու գործում,
  • Հայաստանի ՏՀՏ ոլորտի և ոլորտի զարգացման տեղական ու համաշխարհային ներկայիս միտումների գերազանց իմացություն,
  • IBM տեխնոլոգիաների իմացություն,
  • Վերլուծական, կառավարման և բանակցային գերազանց հմտություններ,
  • Թիմային աշխատանքում ներգրավվելու կարողություն,
  • Հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ,
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն գրավոր և բանավոր խոսքի գերազանց իմացություն,
  • MS Office (Excel, Word, PowerPoint, Outlook) ծրագրի խորը իմացություն:

Վերը շարադրված պահանջներին համապատասխանող անհատ խորհրդատուները կարող են մինչև սույն թվականի հունիսի 13-ը ներկայացնել հետաքրքրվածության գրություն և կենսագրական թերթիկ ստորև նշված հասցեով:

 

Հետաքրքրվածության հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային փոստով:

 

ՀՀ Ֆինանսների նախարարության

“Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն”

պետական հիմնարկի գործադիր տնօրեն` Է. Ավետյանին

Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 1

Հեռախոս. (0374 60) 700 390

Ֆաքս. (037410)  545-708

Էլ. փոստ. [email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ