Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

ՄՌ քաղաքականության, ընթացակարգերի, մոտեցումների ազդեցությունը

11.04.2014

“Մարդկային Ռեսուրսների ռազմավարությունը և ընկերության գործունեության արդյունավետությունը

(ՄՌ քաղաքականության, ընթացակարգերի, մոտեցումների ազդեցությունը հիմնական ցուցանիշների վրա)

սեմինար

 

Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը հայտարարում են “Մարդկային Ռեսուրսների ռազմավարությունը և ընկերության գործունեության արդյունավետությունը (ՄՌ քաղաքականության, ընթացակարգերի, մոտեցումների ազդեցությունը հիմնական ցուցանիշների վրա) թեմայով սեմինարը  ս.թ.-ի Ապրիլի 23-ին, ժ` 19:00-ին:

 

Սեմինարը վարելու է Մարդկային Ռեսուրսների ոլորտում փորձառու մասնագետ և այդ ոլորտին նվիրված միջազգային դասընթացների մասնակից դոկտոր Մարինա Մխիթարյանը: Սեմինարի շրջանակներում նա ինտերակտիվ կերպով մասնակիցներին կփոխանցի իր փորձն ու գիտելիքները: Դոկտոր Մ. Մխիթարյանի ուսուցման հմտությունները հնարավորություն կընձեռեն սեմինարի մասնակիցներին ձեռք բերել և զարգացնել նոր կարողություններ, ձևավորել նոր ՄՌ մոտեցումներ` ողղված ընկերության գործունեության արդյունավետության բարձրացմանը:

 

Սեմինարի հիմնական թեմաներն են`    

  • Ընկերության գործունեության հիմնական ցուցանիշները
  • Ընկերության առաքելությունը և արժեքները
  • Բիզնես “վարքականոն”
  • Աշխատանքի գնահատման կառավարում
  • “Լավագույն փորձի” մոտեցումը
  • Հարցազրույցների անցկացում, աշխատանքի ընդունում,  հետադարձ կապ
  • Ձեռքբերումների մոդելը
  • Կոնկրետ դեպքերի ուսումնասիրություն և քննակում:

Սեմինարի մուտքը ԱԶԱՏ է:

 

Այս սեմինարի շրջանակներում կազմակերպվելու է նույն թեմայով դասընթաց, որի ընթացքում կընդգծվի ՄՌ-ի ռազմավարության կարևորությունը ընկերության արդյունավետ գործունեության հարցում և կշեշտադրվի ՄՌ-ի դերը ընկերության գործունեության ողջ ոլորտում:

 

Ինչպես դիմել

Գրանցվելու համար խնդրում ենք լրացնել համապատասխան հայտը` այցելելով http://www.aitc.am/eng/online_registration/  մինչև Ապրիլի 22-ը, 2014թ: Խնդրում ենք գրանցվել հնարավորինս շուտ՝ հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են: Հարցերի դեպքում, կարող եք զանգահարել մեզ +374 10 55 68 10 հեռախոսահամարով:

 

Սեմինարի մասին մանրամասն տեղեկատվության համար հետևեք հետյալ հղմանը` http://www.armindia.am/eng/news_events/hr_workshop/.





Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ