Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

«Ծրագրավորման ժամ» միջոցառումը կանցկացվի նաև Գյումրիում

02.12.2016


«Ծրագրավորման ժամ» միջոցառումը կանցկացվի նաև Գյումրիում



Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ընդլայնում է «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառման աշխարհագրությունը և այս տարի Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի և Սոլոլըրն Ար Էյ ընկերության հետ համատեղ անցկացնում է Գյումրիում: Հայաստանում արդեն 3-րդ անգամ կազմակերպվող այս միջոցառման նպատակն է սովորեցնել ծրագրավորման տարատեսակ լեզուներ, զարգացնել տրամաբանությունը և խնդիրների լուծման հմտությունները: 


«Գյումրիում տեխնոլոգիական ոլորտը ծաղկում է ապրում և օրեցօր ավելի շատ պատանիներ ու երիտասարդներ են իրենց կյանքը կապում ՏՏ ոլորտի հետ: Նմանատիպ զարգացումը մեր քաղաքում մեծամասամբ պայմանավորված է իհարկե Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեությամբ, և շատ ուրախ ենք, որ կենտրոնն այս տարի նմանատիպ տեխնոլոգիական միջոցառման կազմակերպիչների շարքում է», - նշում է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հմտությունների զարգացման պատասխանատու Ամալյա Եղոյանը:

 

«Ծրագրավորման ժամ»-ը կկայանա դեկտեմբերի 7-ին: Միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են նոր տեխնոլոգիաներով և ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ և առհասարակ սովորել ծրագրավորում։ Ծրագրավորման իմացությունը պարտադիր չէ: Անհրաժեշտ է միայն անգլերենի տարրական իմացություն: Մասնակիցները կարող են գրանցվել հետևյալ հղումով՝ http://bit.ly/2ggv9Qp.


«Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն արդեն 14 տարի է, ինչ իրականացնում է ոլորտի զարգացմանը նպաստող ծրագրեր ու միջոցառումներ: Այս անգամ մեր և մեր ռազմավարական գործընկերների կողմից ստեղծված տեխնոլոգիական և ինովացիոն կենտրոնների հետ համատեղ Գյումրիում կիրականացնենք «Ծրագրավորման ժամ» միջոցառումը: Այն հնարավորություն կընձեռի երիտասարդներին ծանոթանալ տեխնոլոգիական ոլորտին, ձեռք բերել նոր գիտելիքներ և, հուսով ենք նաև, որ այս միջոցառումից հետո նրանք կտեսնեն իրենց ապագան տեխնոլոգիական ոլորտում», - նշում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:


«Ապրելով տեխնոլոգիաներով հագեցած հազարամյակում՝ շատ կարևոր է երեխաներին տեխնոլոգիաներ սպառող հասարակությունից դարձնել տեխնոլոգիաներ ստեղծող։ Այն, ինչ մենք սպառում ենք առցանց տիրույթում, կարող ենք նաև ստեղծել։ Նմանատիպ միջոցառումները խթան են ծառայում դպրոցականների շրջանում ծրագրավորմամբ հետաքրքրվելու, նոր գաղափարներով հանդես գալու և հետագայում նորարար լուծումներ ստեղծելու համար»,- նշում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը: 

 

Միջոցառման պաշտոնական հեշթեգն է #hourofcodegyumri: 

Ուրախությամբ փաստենք, որ հետաքրքրությունն այս միջոցառման նկատմամբ գնալով մեծանում է: 2015-ին միջոցառմանը մասնակցեցին 5-18 տարեկան 250-ից ավելի մասնակիցներ Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներից: Մասնակիցներից շատերը շարունակեցին սովորել ծրագրավորում և արդեն իրենց առաջին քայլերն են անում որպես կրտսեր ծրագրավորողներ։ 


Այս տարի «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը կանցկացվի ինչպես Գյումրիում, այնպես էլ Երևանում և Վանաձորում։ 

 

 «Ծրագրավորման ժամ»-ը կկայանա դեկտեմբերի 7-ին: Միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են նոր տեխնոլոգիաներով և ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ և առհասարակ սովորել ծրագրավորում։ Ծրագրավորման իմացությունը պարտադիր չէ: Անհրաժեշտ է միայն անգլերենի տարրական իմացություն: Մասնակիցները կարող են գրանցվել հետևյալ հղումով՝ http://bit.ly/2ggv9Qp




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ