Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

Հայտնի են Հեքըթոն [ՅԱՆ] մանկություն 2015 մրցույթի հաղթողները

17.12.2015

Հայտնի են «Հեքըթոն [ՅԱՆ] մանկություն 2015»-ի հաղթողները 

 

Հինգերորդ տարին անընդմեջ նորարության և տեխնոլոգիական Հեքըթոն[ՅԱՆ] մրցույթը միավորում է բազմաթիվ երիտասարդ և փորձառու ծրագրավորողների։ Այս տարի դեկտեմբերի 12-13-ին 250-ից ավել երիտասարդներ` ծրագրավորողներ և «չծրագրավորողներ»24 ժամվա ընթացքում մշակեցին տարբեր ոլորտում առկա խնդիրների լուծումների նախատիպեր (ցուցադրական տարբերակը) և ներկայացրեցին ժյուրիի դատին։


Այս տարվա Հեքըթոն[ՅԱՆ]-ի մրցույթի անցկացման վայրը խորհրդանշական էր, քանի որ անցկացվեց Վանաձոր քաղաքում, որտեղ ՀՀ Կառավարության, Համաշխարհային բանկի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ ներկայումս տեղի են ունենում մեծածավալ աշխատանքներ Վանաձորը տեխնոլոգիական կենտրոն դարձնելու ուղղությամբ։ Ակնկալվում է, որ այս մրցույթը կնպաստի մարզի երիտասարդության մոտ ՏՏ կրթության և նորարարության ուղղությամբ հետաքրքրության մեծացմանը ու ընդհանուր տեխնոլոգիական զարգացման խթանմանը։Մրցույթին մասնակցեցին 15 թիմեր Վանաձորից, 15 թիմ՝ Գյումրուց և 40-ից ավել  թիմեր Երևանից, Գավառից, Իջևանից և Հայաստանի այլ քաղաքներից։


Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015-ը աչքի էր ընկնում նաև անվանակարգերի բազմազանությամբ։ Ի հավելումն ավանդական դարձած անվանակարգերի այս տարի թիմերը մրցում էին նաև «Փոքր և միջին ձեռնարկությունների խնդիրների լուծում» և «Սոցիալական ներգրավվածություն պարունակող լուծում» անվանակարգերում, որոնք սահմանել էին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Համաշխարհային բանկը։


Հաշվի առնելով ՀՀ Կառավարության հետաքրքրվածությունը Հայաստանյան փոքր և միջին ձեռնարկությունների խնդիրներով՝ կենտրոնը փորձում է գտնել այդ խնդիրների տեխնոլոգիական լուծումները, որոնք ոչ միայն կնսպասեն ձեռնարկությունների արդյունավետ աշխատանքին, այլև կբերեն նրանց գործունեության ընդլայնմանը։ Ժյուրին առանձնացրել էր 10-ից ավելի նախագծեր, որոնք բազմապիսի լուծումներ են առաջարկում այդ ոլորտի տարբեր խնդիրներին։ Այս անվանակարգում մրցանակի արժանացավ Discount manager թիմը: Վերջինիս առաջարկած հավելվածը օգտատերին տեղեկացնում է մոտակայքում գտնվող խանութներում գործող զեղչերի մասին։ Մրցանակը 400 հազ. դրամ է, բացի այդ` թիմը կստանա տեխնոլոգիական և բիզնես աջակցություն՝ իրենց գաղափարը բիզնեսի վերածելու համար։ Հեքըթոն[ՅԱՆ]-ի մասնակիցներին այցելեց նաև ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով կարևորեց նմանատիպ մրցույթի անցկացումը ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման տեսանկյունից, այլև տնտեսության այլ ոլորտներում արդյունավետ տեխոնոլոգիական լուծումների մշակման առումով։ Վարչապետը շրջեց սրահով և ծանոթացավ մի շարք թիմերի նախագծերի հետ և նույնիսկ փորձեց նրանց մշակած կիրառելի պրոդուկտները։


Մրցույթի գլխավոր աջակիցներ Համաշխարհային բանկի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի սահմանած հատուկ մրցանակը՝ 400 հազ. դրամը, տրամադրվեց Instahire թիմին՝ սոցիալական ներգրավվածություն (social inclusion) պարունակող նորարար լուծման համար։ Թիմը ստեղծել է առցանց հարթակ, որի միջոցով գործատուները կարող են գտնել աշխատակիցներ։ Այս հարթակի գործարկումը ոչ միայն կօգնի մարդկանց գտնել աշխատանք, այլ նաև կնպաստի փոքր և միջին բիզնեսի զարգացմանը՝ կարճ ժամանակով ապահովելով որակյալ աշխատուժով։


Հեքըթոն[ՅԱՆ]-ի աջակից «ԱրմենՏել ընկերության» կողմից սահմանված 3 մրցանակներին արժանացան Mergeify, Game engine և Stereo TV թիմերը: Mergeify-ը ներկայացրել էր ծրագրային հավելված, որը հնարավորություն էր տալիս ցանկացած նախադասության համար ստեղծել տեսահոլովակ՝ օգտագործելով համացանցում առկա տեսանյութերը։ Game engine թիմը ստեղծել է հետաքրքիր խաղ, իսկ Stereo-TV թիմին հաջողվել էր ստեղծել մոբայլ հավելված, որի միջոցով հնարավոր էր միավորել երկու տեսանյութեր և ցուցադրել մեկ էկրանի վրա։ Mergeify-ն արժանացավ  նաև ԱՄՆ դեսպանատան կողմից խրախուսական մրցանակի՝ստանալով Kindle:


Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով ներկա էր մրցանակների հանձնման արարողությանը կարևորեց այս մրցույթի անցկացումը հատկապես Վանաձորի համար, քանի որ հազարավոր մարդիկ այստեղ չունեն աշխատանք այն ժամանակ, երբ ՏՏ ոլորտում առկա է աշխատուժի մեծ պահանջարկ։


Թիմերին ոգեշնչելու, ոգևորելու, հարցերին պատասխանելու համար Հայաստանյան տարբեր հաջողակ ստարտափերի հիմնադիրներ կիսվեցին իրենց փորձով և տվեցին իրենց մասնագիտական խորհուրդները։ Մրցույթի ժյուրիի պատվավոր անդամ Peyotto Technologies ընկերության հիմնադիր Էդգար Մարուքյանը զրուցեց մասնակիցների հետ, կիսվեց սեփական փորձով: Նա նշեց, որ ՏՏ մասնագետների պահանջարկը բավականին մեծ է՝ կա մոտ 2000 թափուր աշխատատեղ և այն ներուժը և կրթական հնարավորությունները որոնք առկա են Հայաստանում։


Հեքըթոն[ՅԱՆ] մրցույթը դարձել է Հայաստանում ամենասպասված ՏՏ մրցույթներից մեկը ոչ միայն իր հետաքրքիր մրցանակների շնորհիվ, այլև այն խրախուսող և ջերմ միջավայրի համար, որ տևում է 24 ժամից ավել՝ հնարավորություն տալով հարյուրավոր երիտասարդների Հայաստանյան ՏՏ ընտանիք։ Մրցույթը ամեն տարի ընդգրկում է նոր գործընկերների, որոնք այն դարձնում է ավելի պայծառ մի տոն։




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ