Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

ԳՏԿ դասընթացների համակարգող

24.03.2014

Հայտարարություն

 

Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր

No: 7963-AM

 

ՀՀ ֆինանսների նախարարության “Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն” պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի “Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության” վարկային ծրագրի շրջանակում “Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի /ԳՏԿ/ դասընթացների համակարգող” հանձնարարականի իրականացման համար խորհրդատու ընտրելու նպատակով հայտարարվում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ:

 

Այս հանձնարարականի հիմնական նպատակն է ապահովել ԳՏԿ-ի դասընթացների անցկացման բարձր արդյունավետությունը` ԳՏԿ-ի տեխնիկական ու գործարար կարողությունների զարգացմանն աջակցելու նպատակով:

 

Խորհրդատուն պետք է իրականացնի հետևյալ առաջադրանքները`

  • ԳՏԿ-ի ուսումնական լաբորատորիաների աշխատանքի համակարգում ըստ հետևյալ բնագավառների` ճարտարագիտություն, վեբ-տեխնոլոգիաներ, համակարգչային սարքավորումների նախագծում, մոբայլ լուծումներ, 3D մոդելավորում, մաքուր տեխնոլոգիաներ և այլն,
  • ԳՏԿ-ի տարեկան ուսումնական ծրագրի մշակում և այդ ծրագրի սահուն իրականացման ապահովում` ներառյալ համապատասխան դասավանդողների և մենթորների ներգրավումը,
  • ԳՏԿ-ի ծրագրերին համապատասխան դասընթացների պլանավորում և համակարգում Երևանի ու Գյումրու խոշոր բուհերի հետ համատեղ,
  • ԳՏԿ-ի դասընթացների/կարողությունների զարգացման տարեկան ծրագրի կազմում, իրականացում և մոնիտորինգի կատարում` սերտորեն համագործակցելով ԳՏԿ-ի անձնակազմի և շահագրգիռ կողմերի հետ,
  • երկարաժամկետ և կարճաժամկետ դասավանդող դասախոսների հավաքագրում ԳՏԿ-ի տեխնիկական և բիզնես դասընթացների համար,
  • դասընթացների մասնակիցների հավաքագրում,
  • ԳՏԿ-ի կարողությունների զարգացման/ուսումնական ծրագրերի մասին տեղեկատվության տարածում կենտրոնի գործընկերների, այդ թվում` բուհերի, ՏՏ ընկերությունների, սկսնակ թիմերի և այլ հավանական շահագրգիռ կողմերի շրջանում,
  • դասավանդողների աշխատանքի մոնիտորինգ,
  • դասընթացների գնահատման մեթոդաբանության մշակում և գնահատում,
  • Գյումրիում գործող տեխնոլոգիական ընկերությունների գործունեությանը հարմարեցված ուսումնական պրակտիկայի ծրագրի մշակում և իրականացում,
  • ԳՏԿ-ի ղեկավարի և ՁԻՀ-ի տնօրենի կողմից հանձնարարվող այլ պարտականությունների ու պատասխանատվությունների կատարում:

Ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2014թ. մայիսից` մեկ տարվա ընթացքում` հետագա երակարացման հնարավորությամբ:

 

Խորհրդատուն պետք է բավարարի հետևյալ որակավորման չափանիշներին և պետք է լինի/ունենա`

  • Մագիստրոսական կրթություն համապատասխան ոլորտում,
  • Կրթական ծրագրերի համակարգման կամ ծրագրերի կառավարման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
  • Հայաստանի ՏՀՏ և ԲՏ ոլորտների իմացություն,
  • Ծրագրերի և թիմի աշխատանքի կառավարման ակնհայտ աշխատանքային փորձ,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  • MS Office ծրագրի (Excel, Word, PowerPoint, Outlook) խորը իմացություն:

Վերը շարադրված պահանջներին համապատասխանող անհատ խորհրդատուները կարող են մինչև սույն թվականի ապրիլի 4-ը ներկայացնել հետաքրքրվածության գրություն և կենսագրական թերթիկ ստորև նշված հասցեով:

 

Հետաքրքրվածության հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային փոստով:

 

ՀՀ Ֆինանսների նախարարության

“Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն” պետական հիմնարկի գործադիր տնօրեն` Է. Ավետյանին

Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 1

Հեռախոս. (037410) 595-344, 595-343

Ֆաքս. (037410)  545-708

Էլ. փոստ. [email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ