Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

ԳՏԿ գործառնական հարցերի պատասխանատու

 


ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 


«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) գրասենյակային տարածքների և միջոցառումների տեխնիկական սպասարկման գործընթացները կազմակերպման և համակարգման Գործառնական հարցերի պատասխանատու։ 

 

Հիմնական գործառույթներն են՝

  • ԳՏԿ գրավիչ միջավայրի և բնականոն գործունեության համար անհրաժեշտ սպասարկման /այդ թվում՝ արտապատվիրված/ ծառայությունների մատուցման գործընթացի կազմակերպում և համակարգում,
  • ԳՏԿ կողմից և/կամ ԳՏԿ-ում դասընթացների, աշխատաժողովների, քննարկումների, կլոր սեղանների, հանդիսավոր և բազմաբնույթ և բազմաֆորմատ այլ միջոցառումների պատշաճ անցկացման համար անհրաժեշտ տեխնիկական սպասարկման կազմակերպում և/կամ համակարգում՝ համապատասխան ռեսուրսների, ԳՏԿ-ի /շինության, բակային և հարակից տարածքների/ մաքրության հետ կապված առկա կենցաղային խնդիրների բացահայտում և արագ լուծումների ապահովում, աշխատակազմից և շահառուներից/վարձակալներից առկա խնդիրների, բացթողումների և/կամ բարելավմանն ուղղված  տեղեկատվության պարբերական հավաքագրում և դրանց շտկման ուղղությամբ միջոցների ձեռնարկում,
  • ԳՏԿ-ի կոկիկ և սանիտարահիգիենիկ իրավիճակի պատշաճ մակարդակի պահպանման համար կարիքների գնահատում, իրականացվող աշխատանքների ճիշտ ուղղորդում և աշխատանքի բաժանում,
  • Գործառնական թիմի, այն է՝ գրասենյակային/տնտեսական պատասխանատուի, ցանցային ադմինիստրատորի, մաքրուհիների և այլ տեխնիկական/սպասարկող անձնակազմի, ինչպես նաև արտապատվիրմամբ հարակից ծառայություններ մատուցող կազմակերպությունների կատարած աշխատանքների ընթացքի մշտադիտարկում և վերահսկում։

 

Եթե դուք ունեք՝

  • համանման գործունեության փորձառություն և տեխնիկական/սպասարկող անձնակազմի աշխատանքը կազմակերպելու առաջնորդական կարողություն,
  • բարձր կազմակերպվածություն, պատասխանատվություն և ճշտապահություն,
  • միջավայրի բարելավման և թիմային աշխատանքի պատրաստակամություն,

և, վերջապես, երիտասարդ եք և ակտիվ, ապա մենք հենց Ձեզ ենք փնտրում։

 

Համակարգչային տարրական գիտելիքները /առնվազն՝ MS Word, MS Excel/ և օտար լեզուների /անգլերեն, ռուսերեն/ իմացությունը կդիտարկվեն որպես առավելություն։

 

Եթե հետաքրքրեց, ապա մինչև 2023թ-ի մարտի 20-ը ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV) և ուղեկցող մոտիվացիոն նամակը [email protected] էլեկտրոնային փոստին՝ վերնագրում նշել «ԳՏԿ գործառնական հարցերի պատասխանատու»:





Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ