Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

ԳՏԿ-ում ներկայումս տեխնոլոգիական կրթություն են ստանում հաշմանդամություն ունեցող 90 երիտասարդներ

18.11.2015


Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ներկայումս տեխնոլոգիական կրթություն են ստանում հաշմանդամություն ունեցող 90 երիտասարդներ 

 

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնի շրջանակում իրականացնում է «Փոփոխություն կրթության միջոցով» ծրագիրը, որի նպատակն է Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքիների երեխաների, երիտասարդների համար ապահովել որակյալ կրթության հավասար հնարավորություններ: 


Ծրագիրը մեկնարկել է 2015թ. նոյեմբերին և կշարունակվի մինչև 2016թ. մարտ ամիսը: Մասնակիցների թվում են 90 երիտասարդներ Շիրակի մարզի Գյումրի ու Մարալիկ քաղաքներից, Ձորակապ, Լանջիկ, Գուսանագյուղ, Հոռոմ և Հովունի գյուղերից։  


5 ամիսների ընթացքում նրանք կուսուցանեն գրաֆիակական դիզայն` Photoshop և Corel Draw ծրագրերի միջոցով: Հաջորդիվ կիրականացվի նաև սոցիալական ներգրավում և մասնակցություն թեմայով դասընթացներ, ինչի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ մարդու  սոցիալական իրավունքների և այլ հարցերի շուրջ:


Ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2014թ-ին՝ «Միասին հանուն փոփոխության» խորագրի ներքո, որին մասնակցել են շուրջ 120 երեխաներ և ձեռք են բերել համակարգչային տարրական գիտելիքներ և համացանցի օգտագործման հմտություններ:«Շատ մեծ կարևորություն ունեցավ 2014 թվականի ծրագիրը, որի շնորհիվ հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ ձեռք բերեցին անհրաժեշտ գիտելիքներ և որոշ չափով ծանոթացան տեխնոլոգիական ոլորտին։ Ուրախ ենք, որ ծրագիրն ունեցավ շարունակություն, ու այս անգամ թվով 90 երեխաներ հնարավորություն ունեցան ներգրավվել տեխնոլոգիական միջավայր և ձեռք բերել ավելի խորը գիտելիքներ»,- նշում է Հաշմանդամների «Փյունիկ» միության Գյումրու մասնաճյուղի ղեկավար Արմինե Նիկողոսյանը։ 


«Փոփոխություն կրթության միջոցով» ծրագրի աջակիցն է ԱՄՆ դեսպանատունը, իսկ գործընկերները՝ Հաշմանդամների «Փյունիկ» միության Գյումրու մասնաճյուղը և   հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող «Արմինե կրթամշակութային հասարակական կազմակերպությունը»:


Հիշեցնենք, որ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության կարևորագույն ուղղություններից է մասնագիտական կարողությունների զարգացումը և տարբեր կրթական ծրագրերի, դասընթացների կազմակերպումը՝ ուղղված տարածաշրջանի երիտասարդների հմտությունների և գիտելիքների զարգացմանը ՏՏ, մաքուր տեխնոլոգիաների, ճարտարագիտության, հեռահաղոր¬¬դակ¬¬ցության, մուլտիմեդիայի և այլ ոլորտներում: 


Կենտրոնը ստեղծվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից: Առաքելությունն է Գյումրի քաղաքը վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ:  




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ