Ընթացիկ Նորություններ

Ինժեներական քաղաքի բակապան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը փնտրում է բակային տարածք մաքրողներ՝ Ինժեներական քաղաքի կարիքների համար։

 

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև 2024թ-ի նոյեմբերի 15-ը՝ զանգահարելով 011219797 հեռախոսահամարով (աշխատանքային օրերին, ժ․ 10։00-13:00 կամ 14։00-18։00)։

ARC կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո փնտրում ենք Կիսահաղորդիչների լաբորատորիայի Ծրագրի ղեկավար:


Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 2024թ-ի սեպտեմբերի 25-ը (ներառյալ)

ԳՏԿ բիզնեսի զարգացման խորհրդատու

24.03.2014

Հայտարարություն

 

Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր

No: 7963-AM

 

ՀՀ ֆինանսների նախարարության “Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն” պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի “Էլ.հասարակության և մրցունակության համար նորարարության” վարկային ծրագրի շրջանակում “Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի /ԳՏԿ/ բիզնեսի զարգացման խորհրդատու” հանձնարարականի իրականացման համար խորհրդատու ընտրելու նպատակով հայտարարվում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ:

 

Այս հանձնարարականի հիմնական նպատակն է ապահովել ԳՏԿ-ի կողմից առաջարկվող բիզնեսի զարգացման ծառայությունների բարձր արդյունավետությունը` աջակցելու տեղական ընկերություններին ու ձեռնարկատերերին կենտրոնի կողմից տեխնոլոգիական օժանդակման, ինկուբացիայի և բիզնեսի զարգացման ծառայություններին մատուցմանը և Գյումրիում սկսնակ ընկերությունների էկոհամակարգի ստեղծմանն աջակցելու համար:

 

Խորհրդատուն պետք է իրականացնի հետևյալ առաջադրանքները`

  • օժանդակում սկսնակ տեխնոլոգիական թիմերի ձևավորմանը ԳՏԿ-ի դասընթացների մասնակիցներից ու այլ մասնագետներից,
  • ՏՀՏ և/կամ ճարտարագիտական լուծումների բացահայտում, որոնք կարող են կիրառվել Շիրակի մարզի տարբեր  ոլորտներում,
  • բիզնեսի զարգացման (ներառյալ կառավարման, մարքեթինգի, ներդրումների ներգրավման և այլ թեմաներով) խորհրդատվության և մենթորային ծառայությունների տրամադրում ձեռնարկատերերին ու սկսնակ թիմերին,
  • մենթորային ծառայությունների տրամադրում ԳՏԿ-ի սկսնակ թիմերին ու նորաստեղծ ընկերություններին,
  • բանակցությունների վարում արտասահմանյան և երևանյան ընկերությունների հետ Գյումրիում մասնաճյուղեր բացելու վերաբերյալ,
  • աջակցություն ԳՏԿ-ի ղեկավարին դրամական միջոցների հավաքագրման գործում,
  • ԳՏԿ-ի ղեկավարի և ՁԻՀ-ի տնօրենի կողմից հանձնարարվող այլ պարտականություններ ու պատասխանատվությունների ստանձնում:

Ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2014թ. մայիսից` մեկ տարվա ընթացքում` հետագա երակարացման հնարավորությամբ:

 

Խորհրդատուն պետք է բավարարի հետևյալ որակավորման չափանիշներին և պետք է լինի/ունենա`

  • Մագիստրոսական կամ ավելի բարձր աստիճանի կրթություն,
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ բիզնեսի կառավարման կամ խորհրդատվության ոլորտում,
  • Հայաստանի ՏՀՏ և ԲՏ ոլորտների իմացություն,
  • Ծրագրերի և թիմի աշխատանքի կառավարման աշխատանքային փորձ,
  • Ներկայացման և բանակցային գերազանց հմտություններ,
  • Աշխատանքային փորձ երիտասարդների, ՏՏ ոլորտի ՓՄՁ-ների, սկսնակ ընկերությունների և կառավարության ներկայացուցիչների հետ,
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ, թիմային աշխատանքում ներգրավվելու կարողություն,
  • MS Office ծրագրի (Excel, Word, PowerPoint, Outlook) խորը իմացություն:

Վերը շարադրված պահանջներին համապատասխանող անհատ խորհրդատուները կարող են մինչև սույն թվականի ապրիլի 4-ը ներկայացնել հետաքրքրվածության գրություն և կենսագրական թերթիկ ստորև նշված հասցեով:

 

Հետաքրքրվածության հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային փոստով:

 

ՀՀ Ֆինանսների նախարարության

“Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն” պետական հիմնարկի գործադիր տնօրեն` Է. Ավետյանին

Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարության տուն 1

Հեռախոս. (037410) 595-344, 595-343

Ֆաքս. (037410)  545-708

Էլ. փոստ. [email protected]




Վերադարձ
Հետադարձ կապ | Մեր մասին | Ծրագրեր | Ծառայություններ | Նորություններ | Հետազոտություններ | ՈՒղեցույցեր | R&D Էկոհամակարգ | ԲԼՈԳ